Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բաց համամասնական ցուցակը շատ ավելի արդյունավետ կարող է գործել. քաղաքական ուժերի և քաղհասարակության ներկայացուցիչների տեսակետները

Սեպտեմբեր 26,2018 15:28

«Քաղաքացիները գտնում են, որ իրենք ընտրելու իրավունք պիտի ունենան և առաջարկում են ցուցակների սահմանափակ քանակ՝ պնդելով, որ միջազգային նորմերը ենթադրում են՝ բոլոր խորհրդարաններում առնվազն 30 տոկոսը այլակարծիք կուսակցությունների ներկայացվածություն պիտի ապահովեն»,-«Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարելը հրատապ է ու անհրաժեշտ» թեմայով ասուլիսի ընթացքում «Նոյյան տապան» մամուլի սրահում հայտարարեց «Արազա» ԲՀԿ նախագահ Թամարա Աբրահամյանը:

Նա կարևորեց ընտրական օրենսգրքում փոփոխությունների գործընթացում հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը. «Քաղաքացիական հասարակությունը պիտի մոտիվացված լինի ներգրավվելու ԸՕ-ի փոփոխությունների գործընթացներին, ինչն այս պահին մասնակցային չէ: Մենք լուրջ գործողությունների շրջանակ ենք իրականացրել, մասնակցային կառավարման գործիքներին հասարակական կազմակերպություններին հաղորդակից դարձնելու, այդ մեխանիզմների ուսուցման համար: Մեր նպատակն է, որպեսզի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ավելի իրազեկված լինեն, նաև ավելի ակտիվանան Ազգային ժողովում»:

Մարզերում մարդիկ հայտնում են, որ իրենց ընտրելու իրավունքը, թե ում հետ պիտի աշխատեն, քանի որ սահմանադրորեն օրենքով ամրագրված է, եթե այդ իրավունքն իրացնելու հնարավորություն չունեն, ստացվում է՝ օրենքի մեջ հակասություն կա:

Փորձագետ Իրինա Գասպարյանն էլ տեղեկացրեց՝ իրենց նպատակն է ԸՕ բարեփոխումների վերաբերյալ այն գաղափարները, որոնք ժողովուրդը բարձրացնում է, պետք է բերել օրենսդրական դաշտ:

Դառնալով համամասնական ընտրակարգին՝ Իրինա Գասպարյանն ասաց. «Կա երկու տեսակ համամասնական ընտրակարգ: Կուսակցությունը ներկայացնում է ցուցակը և դա հրապարակում: Սակայն մի տարբերակում կա. այդ ցուցակից քաղաքացին է ընտրում՝ ով է անցնում ԱԺ, բաշխումը գնում է ըստ ձայների հավաքած քանակի, մյուս դեպքում կուսակցությունն ինքն է զբաղվում ցուցակի հարցերով: Բոլոր շրջաններում էլ ժողովուրդը բաց ցուցակների կողմնակիցն է»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը շեշտեց. «ՀՅԴ-ն այսօր արդեն ներկայացրել է համամասնական բաց ցուցակների առաջ քաշման նախաձեռնություն, քանի որ բաց ցուցակն այն է, երբ ընտրողն ինքն է որոշում կուսակցության ներկայացված ցուցակից ովքեր են անցնելու ԱԺ: Առաջին հերթին դա, իհարկե, կնպաստի մասնակցային ժողովրդավարության կայացմանը մեր երկրում»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Կարինե Ղուկասյանը ներկայացրեց իրենց քաղաքական ուժի դիրքորոշումը. «Մեր քվեարկությունների ընթացքում արդեն պարզ է մեր մոտեցումները. մենք հակված ենք բաց համամասնական ընտրակարգին: ԱԺ պատգամավորների մեծ մասի և քաղհասարակության մեջ բարդությունն այն է, որ այսօր ընտրված պատգամավորների հետ հասանելիությունը դժվարությամբ է ապահովում քաղաքացին: Այդ պատճառով բաց համամասնական ցուցակը շատ ավելի արդյունավետ կարող է գործել: Դա ապահովում է նաև, որ մեկ անձը, լիդեր լինելով, վերցնելով բավականին մեծ քանակությամբ ձայներ, չի կարող ապահովել բոլորի կարծիքը»:

Փաստաբան Արմեն Հակոբյանը փաստեց՝ կան բացեր. «Բաց թե փակ, օրենքը հստակ սահմանում է, և դա պետք է պահպանել, որ պետք է լինի ուղղակի: Քանի որ մենք իրավական ժողովրդավարական պետություն ենք, հետևաբար փակ հասկացությունը կխաթարի ընտրողների իրավունքը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930