Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի քանի գյուղերի բնակիչներ «Հյուսիս-Հարավ» նոր կառուցվող ճանապարհի պատճառով հայտնվում են արհեստական շրջափակման մեջ. shamshyan.com

Սեպտեմբեր 26,2018 15:22

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Արդեն 1 ժամից ավելի է, մարզի Արագածոտն, Նոր Եդեսիա, Կոշ, Ուջան գյուղերի բնակիչները՝ ի նշան բողոքի, հերթական անգամ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Արագածոտն գյուղի խաչմերուկը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ողջունում ենք «Հյուսիս-Հարավ» նոր կառուցվող ճանապարհի աշխատանքները, բայց եթե պետք է ունքը սարքելու փոխարեն աչքը հանեն, ավելի լավ է՝ էդ ճանապարհը չկառուցեն։ Մի ամբողջ գյուղեր այդ ճանապարհ պատճառով հայտնվում են արհեստական շրջափակման մեջ։

Օրեր առաջ գյուղում մարդ էր վատացել, շտապօգնությունը, եթե առաջ հասնում էր 10 րոպեում, 40 րոպե պահանջվեց, մինչև հասավ։ Հրդեհ էր բռնկվել այգիներում, ու հրշեջ մեքենան նույնպես բավականին ուշացումով ժամանեց։ Մենք գիտենք, որ խնդրին ծանոթ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց այս հարցը պետք է լուծվի կապի և տրանսպորտի նախարարության բարի կամքի շնորհիվ։ Իսկ մենք շատ բան չենք ուզում. կամուրջը կառուցեն, որը նախկինում եղել է, սակայն չգիտես որ մի ծալապակասի որոշմամբ կամրջի կառուցումը նախագծից հանեցին ու էս մի քանի գյուղերը հայտնվեցին էս վիճակին։

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.comի  կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930