Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալիկ Սարգսյանը բողոքում է «կեղտոտ սպարտիվկեքով» տունը նստած զոմբի ֆեյքերից. «Կամանդ ա՝ ֆաս ու ֆասի ժամանակ խաժամուժը հարձակվում է»

Սեպտեմբեր 26,2018 14:56

«Էսքան զոմբի մեր երկրում չի լինի: Սրանք պատվիրակված վարձատրվող մարդիկ են, որոնք ինչ-որ մարդկանց, ինչ-որ կառույցների կողմից վարձատրվում են, որ ասում են՝ հենց մեկը մեր թվարկած ցուցակից ինչ դատողություն կանի, եթե նույնիսկ բարեւի, կերեւա էդ մարդու պատկերը լրատվության մեջ, արագ դիմում եք հարձակման: Զոմբիները, նստած իրենց կեղտոտ «սպարտիվկեքով», որ ոչ աշխատում են, ոչ բան, անում են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես բողոքեց ՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ բողոքելով ֆեյսբուքյան օգտատերերից:

Հարցին՝ դուք նախկին ոստիկանապետ եք եղել, հնարավոր չէ՞ բացահայտել այդ զոմբիներին՝ նա պատասխանեց, որ կազմակերպված անում են. «Այսքան խաժամուժ մեր երկրում չի կարա լինի»:

Հարցին՝ նախկին իշխանությունն էլ մի ամբողջ ՊՈԱԿ էր պահում՝ ֆեյքերի համար, բա ինչո՞ւ չէիք բողոքում՝ նա պատասխանեց, որ նախկին իշխանության ժամանակ ֆեյսբուք չի մտել շատ. «Նախկին իշխանություններին երբեւիցե գովաբանելու, պաշտպանելու առիթ չեմ ունեցել, ասել եմ սխալները, բնականաբար, չարաշահումները շատ-շատ են եղել, որի արդյունքը, պտուղները բոլորդ տեսնում եք: Սա նախկին իշխանության նկատմամբ ատելությունն է, որը դուրս է գալիս այս եղանակով: Ես հասկանում եմ, ցավում եմ, որ հիմա թաց ու չորը խառնվել է իրար, հարձակումը կատարվում է բոլորի վրա՝ անկախ ամեն ինչից: Մի հատ բառ են լսում՝ ՀՀԿ, եւ հարձակվում են միանգամից՝ կապ չունի սա ով է, իրենից ինչ է ներկայացնում, ոնց է ապրել, արդյոք այդ ցուցակի մեջ եղե՞լ է այն մարդկանց ու արժանի է այդ խոսքերին: Դա կապ չունի, «կամանդա»՝ ֆաս ու ֆասի ժամանակ խաժամուժը հարձակվում է ֆեյսբուքով վե՛րջ: Ոչ մի դատողություն չի կարող նորմալ արձագանք ստանա, ինչքան ուզում ես ճիշտ բան ասես, որը օգուտ կլինի հասարակությանը, երկրին, ինչ ուզում ես՝ ասա, ուզում ես՝ մի հատ հասարակ բարեւ տուր: Իրենք էդ բարեւի տակ ունեն համապատասխան մեկնաբանություններ: Հաճույքով սրանց բոլորին ես կպատժեի, ովքեր անտեղի ուղղակի վայրահաչ են անում: Սա վատ բան է, ժողովուրդ, շատ վատ բան է մեր երկրում»:

Ըստ Ալիկ Սարգսյանի, հերթը մի օր լրագրողներին էլ կհասնի, չեն թողնի մենք աշխատենք:

Նա ասաց, որ ուզում է 7000 հատ խաժամուժ լինի՝ ինքն իր կարծիքն ունի ու չեն կարող ազդել իր կարծիքի վրա. «Ֆեյբուքով անհարկի վիրավորանքներ են մարդկանց հասցնում: Պատվիրված մարդիկ են, որոնք հենց առաջին հրահանգի դեպքում հարձակվում են: Ամբողջ հասարակությունը դա կարդում է, կարդում են հարազատներս, եղբայրներս: Խաժամուժ եմ ասում, չեմ ուզում ավելի վատ բառ ասել, իրենց մակարդակի չիջնեմ՝ «պլենտուսից» ցածր այդ տեսակները «տառականների»: Էդ խաժամուժը, որ իրենց այ տենց լկտի է պահում, արդյոք սա ժողովո՞ւրդն է, սա ժողովուրդը չի՛, ժողովրդի մեջ առողջ կորիզ կա, աշխատող մարդիկ կան, ո՞նց կարող ա մարդ տունը նստած ամբողջ օրը սրան-նրան մեկին վիրավորի»:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն էլ ֆեյքերի բանակ ունի, որոնք քննադատում են իշխանություններին՝ Ալիկ Սարգսյանը արձագանքեց. «Ես թքե՛լ եմ այն ֆեյքերի վրա, որոնք ՀՀԿ-ի անունից քննադատում են ինչ-որ մեկին: Ես խնդրում եմ, ինձ մի՛ խառնեք էդ ցուցակին, ես դուրս եմ էդ ամեն ինչից, կներեք անհամեստության համար, մի քիչ էլ վեր եմ էս ամեն ինչից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930