Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանրային խորհրդի ձևավորման հաջորդ փուլը կսկսվի հայտարարությամբ` ուղղված հասարակության լայն շերտերին

Սեպտեմբեր 26,2018 14:51

Նոր ձևավորվող Հանրային խորհրդի` կառավարության կողմից նշանակված 15 հոգանոց կազմը ս.թ. սեպտեմբերի 25-ին անցկացրել է առաջին աշխատանքային հանդիպումը։

Աշխատանքային քննարկման ընթացքում գործող Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդի նոր անդամներին հակիրճ ներկայացրել է կառույցի դերն ու նպատակները, միջազգային կապերն ու համագործակցության փորձը, աշխարհում նմանատիպ կառույցների գործունեությունը։

Այնուհետև քննարկվել է Հանրային խորհրդի հանձնաժողովների ձևավորման և ՀԽ վերջնական 45 հոգանոց կազմի հաստատման ընթացակարգը, որը ըստ «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի` կտևի շուրջ 2 ամիս:

Քննարկման ընթացքում 15 հոգուց կազմվել են նաև աշխատանքային խմբեր, որոնք պետք է համակարգեն հանձնաժողովների ձևավորման գործընթացը:

Մասնակիցները եկել են համաձայնության, որ կազմակերպչական գործընթացը կհամակարգի Վազգեն Մանուկյանը:

Հանրային խորհրդի ձևավորման հաջորդ փուլը կսկսվի հայտարարությամբ` ուղղված հասարակության լայն շերտերին` ներգրավվելու ՀԽ հանձնաժողովների կազմում: Հայտարարության մեջ կներկայացվի հանձնաժողովների ցանկը, հանձնաժողովներում ընդգրկվելու կարգը, պայմաններն ու չափորոշիչները:

Հայտարարությունը (որի տեքստը աշխատանքային հանդիպման ընթացքում նույնպես քննարկվել է) կհրապարակվի Հանրային խորհրդի վերաբերյալ ՀՀ կառավարության ս.թ. սեպտեմբերի 6-ի որոշումը պաշտոնապես հրապարակելուց անմիջապես հետո:

ՀՀ Հանրային խորհրդի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930