ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու ընթացակարգի եւ ժամկետների շուրջ քննարկումներն ու խորհրդակցությունները դեռ շարունակվում են տարբեր ուղղություններով. հստակ տեղեկություն դեռ չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նրա բնորոշմամբ՝ երբ Խաչատուրովին փոխարինելու սկզբունքների եւ ժամկետների շուրջ հստակություն լինի, ՀՀ-ն իր դիրքորոշումն առաջ կքաշի եւ իր թեկնածուին, քանի որ դեռ հայաստանյան թեկնածուի պաշտոնավարման ժամկետի մեջ են (հաջորդ տարի թեկնածու առաջադրելու իրավունքը Բելառուսինն է):
«Հաշվի առնենք, որ դեռ չի եղել նախադեպ, երբ ժամկետից շուտ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հետ կանչվի: Հիմա քննարկումներն ընթանում են այն ուղղությամբ, թե ինչ սկզբունքով է լինելու հետկանչման գործընթացը»,-հավելեց Տիգրան Բալայանը: Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը Մարտի մեկի հայտնի քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար: Մեղադրանքի առաջադրումից հետո ՀՀ-ն նախաձեռնել է նրա հետկանչման գործընթացը:
https://www.youtube.com/watch?v=GY8w5fqJupA
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ