ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տեղեկություններին, թե հանրահայտ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը զրկվել է դիվանագիտական անձնագրից:
Բալայանը նախ նշեց՝ չի կարող հաստատել Մխիթարյանի՝ դիվանագիտական անձնագիր ունենալ-չունենալու փաստը. «Չեմ մանրամասնի, թե ովքեր այլեւս չունեն դիվանագիտական անձնագիր, քանի որ այդ փաստը պաշտպանված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով»:
ԱԳՆ խոսնակը հիշեցրեց, որ դեռ հունիսից հրապարակային կոչ են արել՝ վերադարձնել դիվանագիտական անձնագրերը, որոնք գործող օրենսդրությամբ արդեն վավեր չեն:
«Այս պահի դրությամբ 254 դիվանագիտական անձնագիր է մեր կողմից չեղարկվել, քանի որ դրանք չեն վերադարձվել ԱԳՆ-ին: Իսկ հարյուրից ավելի անվավեր դիվանագիտական անձնագրեր արդեն իսկ վերադարձվել են»:
https://www.youtube.com/watch?v=GY8w5fqJupA
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ