«Վերջերս ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի փորձագետներին թույլ է տվել մուտք գործել ՀՀ տարածքում գտնվող այսպես կոչված «ամերիկյան» կենսաբանական լաբորատորիաներ: Ասեմ, որ մեր երկրում ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ այլ երկրի կենսաբանական լաբորատորիաներ չկան»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Դրանք բացառապես ՀՀ իրավասության ներքո գործող լաբորատորիաներ են, որտեղ աշխատում են միայն հայ մասնագետները»,-վստահեցրեց նա:
Հիշեցնենք, որ ըստ «Կոմերսանտ» թերթին ՀՀ վարչապետի տված հարցազրույցի՝ նման թույլտվության նախաձեռնողը ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է եղել. «15 օր առաջ իմ հանձնարարությամբ թույլատրվել է ռուս փորձագետների մուտքը այդ լաբորատորիաներ»:
Տիգրան Բալայանի խոսքով՝ ռուս փորձագետներն այցելել են այդ լաբորատորիաներ դեռեւս 2017 թվականից, եւ դա բնական է դաշնակից-երկրների պարագայում:
https://www.youtube.com/watch?v=GY8w5fqJupA
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ