Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պարգևատրել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ մրցակցության քաղաքականության ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների հետ համագործակցության զարգացման մեջ ունեցած անձնական մեծ ներդրման համար: ՀՀ Մրցակցային մարմնի ղեկավարը պարգևատրվել է այս օրերին Սոչիում ընթացող «Մրցակցության շաբաթը Ռուսաստանում» խորագրով միջազգային համաժողովում:
Երկու երկրների տնտեսական մրցակցության զարգացման բնագավառում ունեցած նշանակալի ներդրման համար, Ա. Շաբոյանը արժանացել է նաև Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարի հատուկ պատվոգրի:
Համաժողովում ընդգծվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կատարած աշխատանքների կարևորությունը՝ ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների հետ ակտիվ համագործակցության, մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ կատարված ակտիվ աշխատանքների, ինչպես նաև համատեղ վարույթների իրականացման ընթացքում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար:
ՏՄՊՊՀ