Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն դեպքում թավշյա հեղափոխությունը չի հանգեցրել տնտեսական լուրջ ցնցումների. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 26,2018 12:26

Չենք կարող միանշանակ ասել, թե նոր կառավարության աշխատանքը ներկայումս շատ քիչ ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության վրա։ Ամեն դեպքում թավշյա հեղափոխությունը չի հանգեցրել տնտեսական լուրջ ցնցումների։

Այս հեղափոխությունը նաեւ ամեն դեպքում արագացրել է բազմաթիվ դրական զարգացումները՝ ավելացնելով վստահությունը նոր կառավարության հանդեպ։ Եվ մասնագետների վկայությամբ թավշյա հեղափոխությունը ոչ միայն չի կասեցրել Հայաստանի տնտեսության աճի միտումը, այլեւ մեծապես բարձրացրել է տնտեսական բարեփոխումների արդյունավետությունը։ Այդ ամենն էլ տեսանելի եւ շոշափելի կլինի վերը նշված ժամկետներում։

Իհարկե, պետք է հասկանալ, թե երբ ՀՀ քաղաքացին կզգա տնտեսական աճի դրական հետեւանքը։ Տնտեսագետներն ու մասնագետները ոչ մեկ անգամ ուշադրություն են դարձրել այն հանգամանքների վրա, որ տնտեսության՝ առայժմ գործող մոդելը թույլ չի տալիս երկրի քաղաքացիներին զգալու տնտեսական աճի դրական հետեւանքները։ Ուստի պետք է փոխել, կատարելագործել տնտեսական մոդելը։

Շատ կարեւոր է հատկապես նոր կառավարության լուրջ պայքարը կոռուպցիայի դեմ, որի արդյունքներն արդեն իսկ նկատելի են։ Սակայն տնտեսագետները նշում են նաեւ, որ կոռուպցիայի դեմ պայքարն է՛լ ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է ընդունել հակակոռուպցիոն կոնկրետ ծրագիր եւ այն կենսագործել տարիներ շարունակ:

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930