«Ադրբեջանի՝ դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակով անդամակցությունը ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին այս պահին հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանը չի համապատասխանում այդ կառույցների հիմնադիր-փաստաթղթերի չափանիշներին»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերին, թե Ադրբեջանը շուտով պատրաստվում է ՀԱՊԿ-ում դիտորդ-երկրի կարգավիճակ ունենալ, ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի առնչությամբ ՀԱՊԿ-ում նման քննարկումներ ստորին եւ բարձր մակարդակներում այս պահին չկան. «Նման որոշումները կայացվում են կառույցի անդամ-երկրների համաձայնության հիմքով միայն»:
Բալայանն անդրադարձավ նաեւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարման խնդրին. «Կարծում ենք, որ Ադրբեջանի պես անկանխատեսելի երկրին մահաբեր է սպառազինության մատակարարումը ցանկացած երկրի կողմից: Ադրբեջանը զինվելով՝ վտանգ է ներկայացնում ոչ միայն ՀՀ-ի, այլեւ տարածաշրջանի համար:
https://www.youtube.com/watch?v=GY8w5fqJupA
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ