Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրեական դատավարության մասնակիցները ՀՔԾ առանձին գործերով պաշտպանված չեն». Հովհաննես Քոչարյան

Սեպտեմբեր 26,2018 12:20

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի տեղեկացմամբ, նախագիծը ներկայացվել է օրենսդրական բացը լրացնելու համար, որով իրավական հիմք է ստեղծվում ինչպես քրեական դատավարության մասնակիցների, այնպես էլ օրենքով պաշտպանության ենթակա այլ անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու համար:

«Առաջարկվում է հստակ սահմանել, որ ոստիկանությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել ապահովելու պետության կողմից քրեական դատավարության մասնակիցների, այդ թվում նաեւ հանցագործության մասին հաղորդում տվող անձանց և այլ անձանց պաշտպանությունն իրականացնելու պարտականության կատարումը և վերջիններիս անվտանգության պատշաճ ապահովումը»,-ներկայացրեց փոխոստիկանապետը՝ հավելելով, որ քրեական դատավարության մասնակիցները ՀՔԾ առանձին գործերով պաշտպանված չեն:

Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացվում են կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին մտահոգում էր`արդյոք նախագիծը ենթադրում է պաշտպանության ենթակա անձանց սահմանափակումներ: Փոխոստիկանապետը հավաստիացրեց`սահմանափակումներ չե ենթադրվում, բայց եթե անձը դեմ է, պետք է դադարեցվեն, անգամ եթե նրա կյանքին իրական վտանգ է սպառնում:

«Հնարավոր է ավելի որոշակիացնել առաջարկվող կարգավորումը, եթե համաձայնվեք, կարող եմ նախագծում առաջարկել, որ այլ պաշտոնատար անձանց պաշտպանության կարգը պետք է իրականացվի նույն կերպ, ինչպես քրեական դատավարության մասնակիցների, որովհետև տարբերություն չկա, ում կյանք ու գույքն ենք պաշտպանում»,- պատգամավորի մտահոգությունը փարատեց փոխոստիկանապետը:

Մանրամասները`տեսանյութում

Նախագիծը հետաձգվեց մեկ շաբաթով`լրամշակումների համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930