Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Թվաբանությունը լավ կսովորեք՝ տոկոսների հետ կապված, կքննարկենք». «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 26,2018 12:09

Հանրապետական կուսակցությունում դեմ չեն վարչապետի հետ քննարկել Ազգային ժողովի լուծարման հարցը, ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանը:

Բաղդասարյանը, սրտնեղում է այն հարցադրումից, թե ՀՀԿ-ն ինչ մանդատով իրավունք ունի խոսել հակադարձումների կամ նախապայմանների մասին, երբ Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքը բացարձակ հաղթանակ տարավ։ «Թվաբանությունը լավ կսովորեք՝ տոկոսների հետ կապված, կքննարկենք։ Բնականաբար, այն՝ ինչ կառաջարկվի մեզ բանակցելու համար, պատրաստ ենք բանակցել»,- ասաց նա։

Վահրամ Բաղդասարյանի շեշտադրումներից պարզ է դառնում, որ ՀՀԿ-ն որեւէ պայման չի պատրաստվում առաջադրել։ «ՀՀԿ-ն որեւէ պայման չի դնում, ՀՀԿ-ն շարունակում է իր բնականոն աշխատանքը խորհրդարանում»,- հայտարարեց նա։

Այնուհետ Բաղդասարյանը մտահոգություն հայտնեց, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ՔՊ-ն կարող է մեծամասնություն լինել, ինչպես Երեւանի ավագանու կազմում եւ չունենալ ընդդիմություն։ «Քաղաքական դաշտում տատանումները շատ են լինում տարբեր ձեւով, եթե նայեք քաղաքապետի բոլոր ընտրությունները, ապա կտեսնենք, որ արդյունքները նույնն են եղել։ Ցանկալի է, որ մենք 5-6 քաղաքական ուժ տեսնեինք ավագանիում, այլ ոչ թե երկու հոգի շեմը հաղթահարած եւ մեկ հոգի էլ՝ օրենքի ուժով։ Պատմությունը կրկնվելու է, դրա համար պետք է քաղաքական ուժերին հնարավորություն տրվի, որ քաղաքական դաշտը կայունանա։ Կարո՞ղ եք ասել՝ նոր ընտրություններից հետո ո՞վ է լինելու ընդդիմությունը»,- եզրափակեց նա։

Ի դեպ, ՀՅԴ եւ ԲՀԿ ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ պատրաստ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ։ Նշենք, որ մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարն ամրագրված է նաեւ կառավարության ծրագրում, որին ԱԺ-ում պատգամավորները կողմ են քվեարկել։

Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930