«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի ավագանու ընտրություններին վերաբերող մի քանի հարցերի շուրջ զրուցեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ։
– Սպասո՞ւմ էիք, որ հազիվ 3 948 ձայն կհավաքեք։
– Ընտրությունները բացարձակապես ընթանում էին հեղափոխության էյֆորիայի տակ։ Բնական է։ Հեղափոխությունից հետո միշտ էլ էդպես է լինում։ Ամենագլխավոր խնդիրն այն է, որ ընտրություններին մասնակցեց Երեւան քաղաքի բնակչության 43 տոկոսը։
– Այնուամենայնիվ, ո՞րն է պատճառը, որ այդքան քիչ ձայն հավաքեցիք։
– Իսկ ո՞վ ամենաշատ ձայները հավաքեց։
– «Իմ քայլը» դաշինքը։
– Դե վերջ, էդ ա։ Ես գտնում եմ, որ ժողովուրդը պարզապես ընտրության չգնաց։ Ի վերջո, 40 տոկոս մասնակցություն է եղել։ Այսինքն՝ ընդամենը 30 տոկոսն է իր ձայնը տվել «Իմ քայլ»-ին։ Մասնակցությունը եղել է հանուն «Իմ քայլի» թեկնածուի։ Մեծ մասը չմասնակցեց, դրա համար էլ մյուսները չկարողացան ձայներ հավաքել:
Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում