Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիգարխների կանայք դեռ չեն արձագանքել վարչապետի կնոջ հորդորին. «Հրապարակ»

Սեպտեմբեր 26,2018 11:33

Մոտ տասն օր առաջ՝ սեպտեմբերի 15-ին, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում Բաղրամյան 26 հասցեում ընդունել էր ապրիլյան պատերազմի մասնակիցների ծնողներին։ Այդ հանդիպման ժամանակ Աննա Հակոբյանը, դիմելով ներկա եւ նախկին պաշտոնյաների ու օլիգարխների կանանց, մի կոչ-հորդորով էր հանդես եկել, որը հետո շատ քննարկվեց հասարակության շրջանում՝ տարակուսանքի տեղիք տալով։ «Ուզում եմ այսօր այստեղից կոչ անել Հայաստանի բոլոր նախկին թե ներկա պաշտոնյաների, բոլոր օլիգարխների կանանց, ովքեր մի փոքր իսկ կասկած ունեն, թե ինչ միջոցներով են ձեռք բերել իրենց ունեցվածքը: Կամ եթե մի փոքր անգամ կասկածում են այն արդար ճանապարհի վրա, որի շնորհիվ ձեռք են բերել այդ հարստությունը եւ թանկարժեք զարդերը, ուզում եմ նրանց կոչ անել, որ այդ զարդերը կամ ինչ-որ արժեքավոր այլ իրեր նվիրաբերեն տիկին Համեստի ֆոնդին եւ մեծ թափ հաղորդել այդ ֆոնդի աշխատանքներին։ Այդպիսով, նրանք կարող են մի փոքր ավելի հանգիստ գլուխը դնել բարձին»,- ասել էր նա: Խոսքն Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունով բացված հիմնադրամի մասին է։

Արմենակ Ուրֆանյանի հիմնադրամի ղեկավար, հերոսի մայր Համեստ Ուրֆանյանն ասաց, որ, իր տեղեկությամբ՝ չկան նվիրատվություններ։ «Ինձ ասացին, հաշվեհամար ուզեցին, ես փոխանցել եմ, բայց դեռ նորություն չկա։ Ինձ էլ է հետաքրքիր, մոռացել էի էդ մասին»,- ասաց նա։

Տիկին Համեստի խոսքով՝ օլիգարխներից միայն Գագիկ Ծառուկյանն է մինչ օրս օգնել մի քանի զոհվածների ընտանիքներին, մյուսներից արձագանքներ չկան։ Բայց սա չի վերաբերում հիմնադրամին։

Իսկ ինչպե՞ս է գնահատում վարչապետի կնոջ կոչը, արդյոք դրանից հետո կցանկանա՞ն պաշտոնյաների կանայք նվիրաբերել իրենց զարդերը։ Տիկին Համեստն ասաց, որ չի կարծում, թե պաշտոնյաների կանանցից արձագանքողներ կլինեն․ «Հա, կարող ա իրենք մտածեն՝ բերեն նվիրաբերեն, կմտածեն էդ ձեւով… բայց կարան անանուն էլ փոխանցեն, եթե իրենք գլուխները դնեն բարձին, հանգիստ քնեն… բոլորս էլ գիտենք, թե պատերազմից առաջ ինչ էր կատարվում, ամեն մեկն իր գրպանի մասին էր մտածում, թե ոնց թալանեն երկիրը։ Մենք գիտեինք, որ թալանել են երկիրը, բայց էդ աստիճանի ոչ ոք չէր պատկերացնում»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930