Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տնտեսության աշխուժացման եւ զարգացման տեսանկյունից գործող ԱԺ-ն շուտափույթ լուծարելը առաջնահերթ անհրաժեշտություն է. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 26,2018 11:20

Քաղաքացու տեսանկյունից այդպիսի անորոշություն հիմա չկա՝ կա կառավարություն, որը վայելում է ժողովրդի բացարձակ մեծամասնության աջակցությունը։

Սակայն ներդրողների տեսանկյունից կա այդպիսի կառավարություն, բայց դրան զուգահեռ կա նաեւ խորհրդարան, որը բոլորովին չի արտահայտում ներքաղաքական ներկայիս դասավորությունը, ինչն էլ այն դարձնում է անորոշության հիմնական աղբյուր։

Բիզնեսի տեսանկյունից Հայաստանում չկա կայուն իշխանություն, որը կերաշխավորի իր կատարած ներդրումների անվտանգությունը։ Այսպիսի երկիշխանությունը ոչ մի կերպ չի կարող նպաստել ներդրումներին։

Եթե ներքին «փոքր» ներդրողները, որոնք լավագույնս զգում են ներքաղաքական իրավիճակը, ոչ մի անորոշություն էլ չեն զգում, ավելի խոշոր ներդրողների տեսանկյունից հեղափոխությունը դեռ չի հաղթել, Հայաստանում երկիշխանություն է, հայտնի չէ, թե ինչ կլինի առաջիկայում եւ այլն, եւ այսպես շարունակ։

Դրան նպաստում են նաեւ ԱԺ-ում դեռ իրենց լիազորություններն ու կապերը պահպանող ՀՀԿ-ի ներկայացուցիչները, որոնք անթաքույց եւ ողջ ջանասիրությամբ աշխատում են կառավարությանը վարկաբեկելու ուղղությամբ։ Եվ նրանց ունեցած կարգավիճակը՝ մշտական հանձնաժողովների նախագահներ, տարբեր պատվիրակությունների ղեկավարներ եւ այլն, օտարերկրյա ներդրողների վրա լրջության տպավորություն է թողնում։

Կառավարությունն էլ սոցիալ-տնտեսական հարցերով լիարժեք զբաղվելու փոխարեն ստիպված է ժամանակ ու ռեսուրսներ ծախսել այդ գործողությունների հետեւանքները վերացնելու կամ մեղմելու համար։ Այնպես որ, տնտեսության աշխուժացման եւ զարգացման տեսանկյունից նույնպես գործող ԱԺ-ն շուտափույթ լուծարելը առաջնահերթ անհրաժեշտություն է։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930