Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը չի օգտվում երրորդ անձանց միջնորդական ծառայություններից

Սեպտեմբեր 26,2018 11:14

Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ շուկայում հաճախակի են դարձել միջնորդ կազմակերպությունների միջոցով վարկերի ձևակերպման դեպքեր: Վերջիններս, օգտվելով հաճախորդների վստահությունից և գցելով հաճախորդներին մոլորության մեջ, խոստանում են աջակցություն՝ վարկ ստանալու հարցում՝ վկայակոչելով բանկի հետ համագործակցությունը: Այնուհետև, ներկայացնելով ոչ ճշգրիտ տեղեկատվություն, պահանջում են մեծ միջնորդավճարներ՝ գցելով հաճախորդներին բարդ իրավիճակի մեջ:

Նման իրավիճակներից խուսափելու նպատակով՝ ևս մեկ անգամ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը չի օգտվում երրորդ անձանց միջնորդական ծառայություններից: Վարկ ստանալու անհրաժեշտության դեպքում հորդորում ենք ինքնուրույն դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր՝ չդիմելով միջնորդների օգնությանը: Հայաստանի ողջ տարածքում գործող Բանկի մասնաճյուղերը տրամադրում են տարբեր տեսակի վարկեր ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել Բանկի մասնաճյուղեր, զանգահարել Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի պաշտոնական կայք՝ www.vtb.am:

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930