Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտաշատյան հավաքի կարճ հանդիպման ժամանակ երևացին այս ամիսների ընթացքում վարչապետից ներքև, իր թիմի կողմից իրականացված քաղաքականության բազում խոցելի կողմերը. «Ժամանակ»

Սեպտեմբեր 26,2018 10:54

Երևանի քաղաքապետի ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը համոզիչ հաղթանակ տարավ, ինչը ոգևորող է հատկապես այն առումով, որ անգամ հոռետեսներին հասկանալի դարձավ, որ հեղափոխական գործընթացներն այլևս անշրջելի են և կարելի է ավելի հանգիստ սկսել բարեփոխումները տնտեսության բոլոր ճյուղերում:

Դրա համար խթանող ազդակ էր նաև ընտրություններից ընդամենը երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանի արտաշատյան հանդիպումը, որտեղ վարչապետը լուրջ պարտություն կրեց՝ ինքն իրենից: Այն, ինչ տեղի ունեցավ Արտաշատում, սթափեցնող ազդակ կհանդիսանա հանրապետության վարչապետի համար՝ հեղափոխական կադրային քաղաքականությունից և ընդհանրապես հեղափոխականությունից ավելի կառուցողական տնտեսական քաղաքականության անցնելու առումով: Արտաշատյան հավաքի կարճ հանդիպման ժամանակ երևացին այս ամիսների ընթացքում վարչապետից ներքև, իր թիմի կողմից իրականացված քաղաքականության բազում խոցելի կողմերը: Նիկոլ Փաշինյանի ընդամենը մեկ պարզագույն հարցից՝ «մարզի տարածքում որքա՞ն կաթիլային ոռոգվող հողատարածք կա», վեր հառնեց պատասխանատուների անտեղյակության ու պրոֆեսիոնալիզմի բացակայության ամբողջ պատկերը:

Արարատի մարզում վարելահողերի ընդհանուր տարածքը հազիվ 25 հազար հա է, մինչդեռ մարզպետը խոսում էր 40 հազար հա կաթիլային ոռոգվող տարածքների մասին: Մարզպետի կողմից հանրապետության ամենահզոր գյուղատնտեսական մարզի թվերին չտիրապետելը հարցի մի կողմն է, գուցեև ինչ-որ տեղ՝ «ներելի»: Բայց անհասկանալի էր, որ վարչապետի հետ մարզային խնդիրների քննարկմանը չէր մասնակցում գյուղվարչության պետը, ով այս ու նմանատիպ հարցերում շատ ավելի պահանջարկված է, քան նույնիսկ մարզպետը: Այստեղ որևէ արդարացում չի կարող լինել, որովհետև գյուղատնտեսական մարզի գյուղատնտեսության խնդիրներին ամենաշատ տեղեկացվածը տրամաբանորեն պետք է գյուղվարչության պետը լինի: Սրանից հետևում է, որ մարզպետը իրավիճակին չի տիրապետում նաև կառավարման հարցերում:

Նարեկ Խաչատրյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930