Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկը և FMO-ն կին ձեռներեցներին կհատկացնեն 10 մլն ԱՄՆ դոլարի վարկավորում

Սեպտեմբեր 26,2018 10:27

«Յունիբանկ» ԲԲԸ-ն և FMO-ն կիրականացնեն «Կանայք բիզնեսում» նոր վարկավորման ծրագիրը, որի շրջանակներում կին ձեռներեցներին կտրամադրվի 10 մլն ԱՄՆ դոլարի վարկավորում: Համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունը  երկու կազմակերպությունների միջև տեղի կունենա 2018թ.-ի հոկտեմբերին Նիդերլանդներում:

Բիզնեսում կին ձեռներեցների ներգրավման միտումը Հայաստանում գնալով աճում է: Ըստ վիճակագրական տվյալների, վարկավորման անհրաժեշտ պայմաններին համապատասխանող փոքր ձեռնարկությունների 22%-ը և միջին ձեռնարկությունների 15%-ը ղեկավարում են կանայք: Այդ միտումը առկա է բոլոր ուղղություններում, հատկապես` գյուղատնտեսության, առևտրի և ծառայությունների ոլորտում:

«Մենք ուրախ ենք FMO-ի հետ նման արդյունավետ համագործակցության համար: Այն հնարավորություն կտա աջակցել ՓՄՁ-ների զարգացմանը և նպաստել Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը: Շուկայում կան լայն հնարավորություններ և աճի մեծ ներուժ, որը կնպաստի ՓՄՁ-ների հետագա  զարգացմանն ու տեղական շուկայում մրցունակության բարձրացմանը: Մենք կարևորում ենք կին ձեռներեցների գործունեությունը և ուրախ ենք, որ FMO-ի կողմից տրամադրվող վարկային միջոցները հնարավորություն կտան Յունիբանկին նրանց  առաջարկելու հենց իրենց պահանջմունքներին համապատասխան վարկատեսակներ: Մեր շնորհակալություն եմ հայտնում նաև մեր գործընկեր Capital Locus ընկերությանը` միջոցների ներգրավման գործընթացը սահուն կերպով կազմակերպելու համար»,- նշեց  Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«FMO-ի ռազմավարության կայուն զարգացման գերակայություններից մեկը անհավասարության կրճատումն է:  Մեր նոր գործընկեր Յունիբանկի կողմից Կանայք բիզնեսում վարկային ծրագրի իրականացումը կբարձրացնի կին ձեռներեցների զարգացման կարևորությունը Հայաստանի տնտեսության համար: Այն կնպաստի նաև աշխատատեղերի ստեղծմանը և կխթանի կանանց ներգրավվածությունը բիզնեսում: Մենք ակնկալում ենք երկարատև և արդյունավետ համագործակցություն Յունիբանկի հետ», – հավելեց FMO- ի Ներդրումների գծով տնօրեն Լինդա Բրոխհուիզենը:

«Յունիբանկ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930