Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Յոհաննես Հանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ-ի հետևողական օժանդակությունը` ըստ ՀՀ կառավարության առաջնահերթությունների նախաձեռնած արմատական բարեփոխումների

Սեպտեմբեր 26,2018 00:39

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը, փոխգործակցության ընդլայնմանն ուղղված տարբեր հարցեր, անդրադարձել Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կյանքի կոչմանը միտված հետագա քայլերին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետամուտ է երկրի ժողովրդավարական զարգացման վերընթաց ուղուն, օրենքի գերակայության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և մրցակցային ու բարենպաստ գործարար միջավայրի ամրապնդմանը: Այդ համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է ԵՄ համընդգրկուն աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին:

Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, նշել է, որ ձայների ավելի քան 80 տոկոսը քվեարկել է «Իմ քայլ»-ը դաշինքի օգտին, ինչը նշանակում է նաև հասարակությունը կողմ է քվեարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օգտին: Վարչապետը հավելել է նաև, որ ընտրություններն անցկացվել են ազատ և թափանցիկ, իսկ պարտություն կրած մյուս քաղաքական ուժերը շնորհավորել են հաղթանակ տարած քաղաքական ուժին, ինչը, ըստ Նիկոլ Փաշինյանի, աննախադեպ է Հայաստանում և կարող է դառնալ քաղաքական լավ մշակույթ: Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ առաջիկայում պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների շուրջ բանակցություններ վարել քաղաքական մյուս ուժերի հետ:

Յոհաննես Հանը նշել է, որ Եվրամիությունը հետևողականորեն շարունակելու է Հայաստանի հետ փոխգործակցության խթանմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրով նախատեսված ծրագրերի շրջանակում նպաստելով մեր երկրում ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, օժանդակելով օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանությանը, դատական համակարգի զարգացմանն ուղղված բարեփոխումների իրականացմանը: Յոհաննես Հանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ-ի հետևողական օժանդակությունը` ըստ ՀՀ կառավարության առաջնահերթությունների նախաձեռնած արմատական բարեփոխումների:

ՀՀ կառավարության մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930