Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

26 տարի առաջ Երասխի դպրոցը ռմբակոծվել է, այդպես էլ ավերված մնացել

Սեպտեմբեր 26,2018 15:00

Այն պահին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի սահմանամերձ Երասխ գյուղի դպրոցի բակում հայտարարեց, որ այսուհետ երեխաները գնահատականները ոչ թե «բոնբոներկաների», այլ գիտելիքի դիմաց են ստանալու, դպրոցի պատից կախված շրջանակը, որի մեջ Հայաստանի օրհներգն էր, ընկավ ու ջարդուփշուր եղավ: Բարեբախտաբար, աշակերտները դրսում էին: Սակայն այս շրջանակը երեխաների անվտանգությանը, ինչու չէ՝ նաեւ կյանքին սպառնացող միակ վտանգը չէր այս դպրոցում: Երասխի դպրոցի մի մասնաշենքը 1992 թ.-ի ռմբակոծությունից ի վեր չի վերանորոգվել: Ճիշտ է, այստեղ դաս չեն պարապում, բայց այն գործող մասնաշենքին կպած է, ավելին` երեխաներն այդ հատվածով իրենց դասարաններ են անցուդարձ անում: Ռմբակոծության ենթարկված հատվածում դռները պոկված` կախված են, պատուհանները` ապակեզուրկ, պատերը՝ կիսափուլ: Դպրոցում շրջայց կատարելուց հետո Նիկոլ Փաշինյանը զարմացավ, որ 26 տարիների ընթացքում բյուջեում գումար չի գտնվել մի քանի հարյուր քառակուսի մետր դպրոցի մասնաշենքը վերանորոգելու համար:


Թեմայի մանրամասները

«Առավոտ»

25.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930