Սեպտեմբերի 22-ին մանուկների եւ մեծերի կողմից շատ սիրված ամերիկահայ երգչուհի Թալին Փարթամյանն այցելել էր «Օրրան»: Այցն անչափ սպասված էր «Օրրանի» սաների կողմից, քանի որ երեխաները մեծ ոգեւորությամբ եւ սիրով են լսում Թալինի երգերը: Երեխաները տարիներ առաջ երգչուհու հրավերով ներկա են եղել նաեւ նրա համերգին: Այս անգամ Թալինն ինքը այցելեց «Օրրան» եւ հագեցած օր անցկացրեց «Օրրանի» սաների հետ: Երեխաները իրենց ամենասիրելի հայտնի «Ջան, իմ գնդակ» երգը կատարեցին Թալինի հետ միասին՝ ի նշան սիրո եւ բարության, որ այդ օրը թեւածում էր «Օրրանում»: Երգեր եղան, պարեր, ոգեւորություն եւ, իհարկե, կրկին հանդիպելու խոստում:
Սեփ. լր.
«Առավոտ»
25.09.2018