Սեպտեմբերի 25-27-ը Բաքվում անցկացվում է ADEX 2018 ադրբեջանական երրորդ միջազգային պաշտպանական ցուցադրությունը, որում ներկայացված են ավելի քան 200 կազմակերպություն աշխարհի 32 երկրից: Այս միջոցառման ավանդական մասնակիցն է Ռուսաստանը: «Այս ցուցադրությանը մենք ստանում ենք ռազմատեխնիկական համագործակցության զարգացման անգնահատելի և, որ չափազանց կարևոր է, բավականին դրական փորձ Ռուսաստանի համար կարևոր Մերձկասպյան տարածաշրջանի երկրների հետ: Կասպիական երկրներին մենք առաջարկում ենք ոչ միայն զինվորական տեխնիկա, այլև տարբեր ենթակառուցվածքային նախագծեր, որոնք կապված են դրա սպասարկման և վերանորոգման, մասնագետների պատրաստման հետ»,- ասել է «Ռոսօբորնէքսպերտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը:
Ռուսաստանը զբաղեցնում է առաջնային տեղերից մեկն այն երկրների շարքում, որոնցից Ադրբեջանը գնում է ռազմատեխնիկական արտադրանք, գրում է ՏԱՍՍ-ը: Այս տարվա սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների հիման վրա հայտարարեց, որ Ադրբեջանը Ռուսաստանից ոչ ավել, քան 5 մլրդ դոլարի ռազմական արտադրանք է գնել, և այդ թիվը կաճի:
Ռուսական սպառազինության մատակարարումը
Ներկայում զենքի շուկայում Ադրբեջանը Ռուսաստանի ի խոշորագույն գործընկերն է: Համաձայն Աշխարհի խնդիրների հետազոտման ստոկհոլմյան ինստիտուտի գնահատականի 2006-2016 թթ. Ադրբեջանի պաշտպանական արտադրանքի ներմուծման մեջ ռուսական սպառազինության մասնաբաժինը կազմում է մոտավորապես 22%:
ԽՍՀՄ փլուզումից հետո, 1991-2005 թթ.Ռուսաստանը Ադրբեջանին զենք չի մատակարարել:
2005-2010 թթ. Ադրբեջանի ուժային կառույցների համար գնվել են նոր արտադրության ուղղաթիռներ. մեկ ՄԻ-172՝ մաքսային կոմիտեի համար, երեք ՄԻ-171Վ՝ ԱԻՆ-ի համար և երեք Մի-17-1Վ՝ ՆԳՆ-ի համար: 2008թ. փրկարարները Ռուսաստանից կրկին ստացել են նոր արտադրության մեկ Բե-200ՉՍ ամֆիբիա ինքնաթիռ, իսկ 2010թ.՝ երկու Կա-32Ա ուղղաթիռ:
2007թ. Ռուսաստանի պաշտպանության նախարարության կազմից Ադրբեջանը ձեռք է բերել 62 Տ-72Բ տանկ, չորս զրահապատ վերանորոգաէվակուացիոն ԲՌԵՄ-1 մեքենա, ինչպես նաև 152մմ տրամաչափով 6 բուքսիրային «Մստա-Բ» հաուբից:
2008-2010թթ. մատակարարվել են նոր արտադրության 70 ԲՏՌ-80Ա զրահապատ փոխադրիչներ և ԿամԱզ զինվորական ավտոմեքենաներ: Ինչպես նաև պայմանագրով 2010թ. ադրբեջանական կողմը ստացել է «Կորենտ-Է» հակատանկային համալիր:
2009թ. Ադրբեջանին երկու դիվիզիոն Ս-300 զենիթահրթիռային համակարգերի (յուրաքանչյուրը գործարկման չորս կայանքով) մատակարարման պայմանագիր է կնքվել, որոնք պատվիրատուն ստացված 2010-2011թթ. : Փորձագետների կողմից գործարքի արժեքը գնահատվել է 300մլն դոլար:
Այդ տարիներին պայմանագրերի խոշոր փաթեթի շրջանակներում ադրբեջանական կողմը 2013-2018թթ. Ռուսաստանից ստացել է ցամաքային զորքերի նոր արտադրության զգալի սպառազինություն՝
100 Տ-90Ս հիմնական տանկ,
հետևակի 118 ԲՄՊ-3 մարտական մեքենա,
230 ԲՏՌ-82Ա զրահապատ փոխադրիչ,166 հրետանային համակարգ, այդ թվում 152 մմ տրամաչափով 18 «Մստա-Ս» ինքնագնաց հաուբից, 120 մմ տրամաչափով 18 «Վենա» ինքնագնաց հրանոթ (Ադրբեջանը դարձել է դրանց առաջին պատվիրատուն), 18 մարտական մեքենա 300 մմ տրամաչափի «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ծանր կրականետային համակարգի 24 ՏՕՍ-1Ա «Սոլնցեպեկ» մարտական մեքենաներ:
Մասնագետները նշում էին, որ պայմանագրերի այդ պորտֆելի արժեքը կազմել է մինչև 1 մլրդ դոլար: Ռուսական Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի գնահատականներով՝ այդ փաթեթում ներառվել են նաև երկու դիվիզիոն «Խրիզանտեմա-Ս» ինքնագնաց հակատանկային հրթիռային համակարգեր, 152մմ տրամաչափի «Մստա-Բ» բուքսիրային հաուբիցներ, 120 մմ տրամաչափի «Սանի» շարժական ականանետեր, ավտոտրանսպորտ, ԲՐԷՄ-1Մ և ԲՐԷՄ-Լ զրահապատ վերանորոգաէվակուացիոն մեքենաներ, ԻՄՌ-3Մ ինժեներական արգելափակիչ մեքենաներ և ռազմամթերք:
Առանձին պայմանագրով 2010թ. Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է 24 Մի-35Մ մարտական ուղղաթիռ սահմանապահ ծառայության համար ( մատակարարվել են 2011-2013թթ, պայմանագրի արժեքը՝ 360մլն դոլար) և 71 Մի-17-1Վ բազմաթիրախային ուղղաթիռ (40 միավոր ռազմաօդային ուժերի համար, 20 միավոր սահմանապահ ծառայության, 6 միավոր՝ պետական պահպանության ծառայության, 5 միավոր՝ ՆԳՆ-ի համար):
Բացի դրանից, այդ ժամանակ կնքվել է հակաօդային պաշտպանության համակարգի մատակարարման պայմանագրի փաթեթ: Դրանով 2011-2012թթ. Ադրբեջանը ստացել է 300 գործարկման սարքեր և «Իգլա-Ս» շարժական զենիթային հրթիռային համակարգի 1500 զենիթային հրթիռ: Լրատվամիջոցները հայտնում էին 2014-ին «Տոռ-Մ2Է» փոքր հեռահարության զենիթահրթիռային համակարգի երկու գումարտակի մատակարարման մասին (այլ տվյալներով՝ այդ պայմանագիրը չի իրականացվել):
2011 թվականին կնքվել է պայմանագիր ադրբեջանական ԲՄՊ-1 և ԲՄՊ-2 պարկի արդիականացման վերաբերյալ՝ դրանք նոր «Բերեժոկ» մարտական բաժնով և «Կորենտ-Է» հակատանկային հրթիռային համակարգով համալրելու համար: Դրա իրականացման վերաբերյալ տվյալներ չեն հրապարակվել, չնայած «Կորենտ-Է» ռուսական հրթիռների մատակարարումներն իրականացել են:
2014թ. Ադրբեջանը մեկ դիվիզիոն «Բալ-Է» շարժական առափնյա հրթիռային համալիրի ձեռքբերման հայտ է ուղարկել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայությանը: Լրատվամիջոցների տվյալներով՝ գործարքը դեռ չի իրականացել, սակայն կողմերը շարունակում են այն քննարկել: Չեն իրականացել նաև 100 Տ-90Ս ռուսական տանկերի և 12 Մի-35Մ ուղղաթիռների գնման օպցիոնները:
Համագործակցության պատմությունը
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» 1997 թվականի հուլիսի 3-ի պայմանագրի հիման վրա (ուժի մեջ է մտել 1998 թվականի հուլիսի 29-ից): Փաստաթղթի համաձայն՝ կողմերից մեկի անվտանգությանն սպառնացող իրավիճակների առաջացման դեպքում Մոսկվան և Բաքուն կարող են անցկացնել անհետաձգելի խորհրդակցություններ, ինչպես նաև պարտավորվում են չմասնակցել մյուս կողմին ուղղված «ռազմական, տնտեսական և ֆինանսական բնույթի որևէ գործողությունների կամ միջոցառումների, այդ թվում երրորդ երկրների միջոցով»:
2003թ. փետրվարի 27-ին ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական համաձայնագիր, որով նախատեսվում են՝ Ադրբեջանին ռուսական սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարում, զինվորական կադրերի պատրաստում, ռազմական տեխնիկայի վերանորոգման, արդիականացման, վերասարքավորմանը և օգտագործմանը ռուսական մասնագետների մասնակցություն:
2006թ. դեկտեմբերի 4-ին Մոսկվան և Բաքուն կնքել են միջկառավարական համաձայնագիր երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում կիրառվող և ստացվող ինտելեկտուալ գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների փոխադարձ պահպանման մասին:
Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում երկու կողմերի միջև կնքվել է ավելի քան 400 պայմանագիր և համաձայնագիր: 2006թ. մայիսից սկսած գործում է երկկողմ միջկառավարական հանձնախումբ ռազմատեխնիկական համագործակցության գծով:
Ռուսաստանը և Ադրբեջանը համագործակցում են նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռազմական կրթությունը և համատեղ զորավարժությունները: 2015թ-ից մինչ այսօր ադրբեջանցի զինվորականները մասնակցում են Բանակային միջազգային խաղերում՝ ռուսական զինծառայողների և մի շարք արտասահմանյան պետությունների ուսումնամարտական մրցումներում, որոնք անցկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Սկսած 2010թ-ից երկու երկրներն անցկացնում են համատեղ զորավարժություններ Կասպից ծովում, ինչպես նաև մասնակցում են Կասպյան տարածաշրջանի երկրների զորաշարժերում: 2018թ. սեպտեմբերին Բաքվում անցկացվեցին ռուս-ադրբեջանական զորավարժություններ «Կասպից ծովի կենսաբանական ռեսուրսների պաշտպանության, ապօրինի միգրացիայի, զենքի, պայթուցիկ նյութերի և այլ արգելված ապրանքների ու բեռների մաքսանենգության» թեմայով: Ռուսաստանից զորավարժություններին մասնակցում էր «Բրիլիանտ» սահմանապահակետային նավը:
2000թ. սկսած, երբ Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ստորագրվեց «ՌԴ պաշտպանության նախարարության բուհերում զինվորական կադրերի պատրաստման մասին» համաձայնագիրը, ադրբեջանցի սպաներն ու կուրսանտներն անվճար կրթություն են ստանում Ռուսաստանի կրթական հաստատություններում:
«Կարծում եմ, որ մենք մեծ հնարավորություններ ունենք, հետագայում ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում զարգացնել բազմակողմանի համագործակցություն»,- անցած տարի նշել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ