Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Գագիկ Բեգլարի Պետրոսյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Տավուշի մարզում տեղակայված, պաշտպանության նախարարության սահմանապահ զորամասի հետախուզական վաշտի դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ, երեք ամսվա ընթացքում երեք անգամ՝ մեկ ժամից մինչեւ երեք օր տեւողությամբ, առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության վայր չի ներկայացել:
Գ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով («Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, որը կատարվել է սպայի կամ ենթասպայի կողմից»): Քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը: Գ. Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ