Լրահոս
Օրվա լրահոսը

Դիրքում լացել չկա, աղջի՛կ. (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 25,2018 23:03

4 օր շարունակ բանակային կյանքը, զինվորական առօրյան նկարների տեսքով կներկայացվի «Նարեկացի արվեստի միություն»-ում։ «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության կողմից իրականացված «Հայրենիքը սկսվում է սահմանից» խորագիրը կրող ցուցահանդեսին Իննա Թումանյանը, Լիանա Բրյանը, Նարե Շահինյանը և էլեն Գասպարյանը ներկայացրեցին մեկ տարվա ընթացքում նկարած զինվորական կյանքի պատառիկները։

Ցուցահանդեսի սկզբում աղջիկները խոսեցին իրենց ներկայացրած նկարների ընտրությունից, առանձնացրեցին ամենասիրելիները, հուզվեցին և հուզեցին ներկաներին։

Էլեն Գասպարյանը իր նկարները ընտելիս կարևորել է մի բան՝ ցույց տալ, որ բանակում տղաները ծիծաղում են և ուրախ են։ Առանձնացնում է, սակայն մի նկարի պատմություն ․ «Կա մի նկար, որտեղ հացն ու գիրքը մի պահարանում շարված են իրար կողքի։ Նկարը ինձ համար շատ մեծ գեղարվեստական արժեք ունի , որովհետև իմ համար կարևոր է՝ անկախ նրանից մենք քաղաքացիական անձինք ենք, թե զինվորական, միևնույն է՝ առանջնագծում գիրքը չենք ստորադասում մեր հանապազօրյա հացից»։

Լիաննա Բրյանը նկարների ընտրության մասին խոսելիս հուզվեց․ «Նկարներս ընտրելիս փորձել եմ շատ չմտածել, որովհետև հարյուրավոր նկարներից ինձ համար դժվար էր ընտրել մի քանիսը, այնուամենայնիվ փորձել եմ ընտրել լավագույնները։ Նկարներից յուրաքանչյուրը մի պատմություն ունի․ հիշում եմ մի անգամ Ռոբերտ Աբաջյանի դիրքում էինք, հրամանատարը պատմում էր Աբաջյանի մասին, ինչպես է եղել այդ ամեն ինչը, ես էլ նկարում էր նրա անվան տառերը՝ սպիտակ քարերով հավաքված, հրամանատարը ֆոտոխցիկիս հետևից նկատեց արցունքները ու ասեց՝ դիրքում լացել չկա, աղջիկ»։

Իննա Թումանյանի նկարներում էլ դիմանկարներն էին գերիշխում, առանձնացրեց սակայն 2014-ին հերոսացած Արմեն Հովհաննիսյանի դիրքում արված նկարները՝ այն պատճեների տեսքով նվիրելով Արմենի մայրիկին՝ տիկին Մարինեին։

Մեզ հետ զրույցում Տիկին Մարինեն ասաց, որ նկարներին կծանոթանա տանը, քանի որ էմոցիաները կարող է շատ լինեն, չի ուզում , որ հանրությունը տեսնի արցունքները, պատճառաբանում է՝ հերոսին ողբալ պետք չէ․ «Իր (Արմենի-խմբ․ ) կատարած սխրանքը գնահատելով՝ ես աշխատում եմ երկու ոտքով ամուր կանգնած մնալ այն հողի վրա, որի համար ինքը չխնայեց նույնիսկ սեփական կյանքը»,-ասաց տիկին Մարինեն։ Նա Իննային ճանաչում է մոտ չորս տարի, ուրախ է, որ ունենք նման հրաշալի երիտասարդներ աղջիկներ, որոնք, չնայելով ոչ մի դժվարության, հասնում են մարտական դիրքեր, կարողանում են այնտեղից բերել լուսավոր նկարներ և հասարակությանը ներկայացնել տղաների ջերմ հայացքները։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930