Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը:
Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, կրկին անգամ կարևորել է ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի նշանակությունը մեր երկրի համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՎԶԵԲ պատվիրակության անդամները գոհունակությամբ են խոսել Հայաստանի հետ կառուցողական համագործակցության մասին:
Հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման և զարգացման հնարավոր հիմնական ուղղությունները և մտքեր են փոխանակել Կառավարության ապագա ծրագրերի վերաբերյալ: