Սեպտեմբերի 24-ին Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լատվիայի Սահմանդրական դատարանի նախագահ Ինետա Զիեմելեին:
Հանդիպման ընթաքում կողմերը քննարկեցին սահմանադրական իրավունքի բնագավառում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում տիկին Զիեմելեն նշեց, որ ջերմ հիշողություններ ունի տարիներ առաջ Հայաստան կատարած իր մասնավոր այցերից և պատրաստակամություն հայտնեց համագործակցություն ծավալելու ՀՀ Սահմանադրական դատարանի հետ:
Լատվիայի Սահմանադրական դատարանի նախագահը ներկայացրեց նաև իր ղեկավարած գերատեսչության հիմնական գործառույթները և քննվող գործերի հիմնական ուղղություններն ու ոլորտները։ Դեսպան Մկրտչյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը և նոր կառավարության վարած քաղաքականության հիմնական առանձնահատկությունները։
Այցի շրջանակներում տեղի ունեցավ նաև դեսպան Մկրտչյանի և Լատվիայի գիտությունների ակադեմիայի նախագահ Օյարս Սպարիսի հանդիպումը, որի ընթացքում կողմերն անդրադարձան հայ-լատվիական գիտակրթական համագործակցության հեռանկարներին, քննարկվեց երկու երկրների միջև կրթության և գիտության համագործակցության մասին նոր համաձայնագրի նախագիծը, որը թույլ կտա առկա փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնել։ Կողմերն ընդգծեցին գիտնականների, հետազոտողների փոխանակման ծրագրերի կարևորությունը։
ՀՀ ԱԳՆ