Լրահոս
Անդին (պատմվածք)
Օրվա լրահոսը

Քննչական կոմիտեն պարտավոր է գործը կարճել և անհապաղ մեզ վերադարձնել առգրաված գույքը. Սևակ Հակոբյան

Սեպտեմբեր 25,2018 19:33

Yerevan Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր հրապարակեցինք արդեն երկրորդ նյութը (https://yerevan.today/…/i-gitutyun-qnnchakan-marminneri-ope…), որից պարզ է դառնում, որ Yerevan.today-ում կատարված խուզարկության հիմք դարձած խնդիրը կապված է Google որոնողական համակարգի հետ:

Մենք համացանցում փոքրիկ ուսումնասիրություն կատարելով՝ բացահայտեցինք, թե ինչպես դեռ երկու տարի առաջ Google-ին ահազանգել են նյութերի ժամկետների ցուցադրման խախտումների խնդրի մասին, որը դեռ չի լուծվել: Ակնհայտ է՝ որոնողական համակարգն ունի խնդիրներ, որը հայտնի է ու պատահում է՝ այսօր դրված նյութը ցույց է տալիս մի քանի օր առաջվա օրացույցի համապատասխան:

Չնայած մեր և փորձագետների պնդումներին, որ Google որոնողական համակարգն ունի խնդիրներ նյութերի ժամերը և օրը ֆիքսելու վերաբերյալ, այնուամենայնիվ, ՀՀ Քննչական Կոմիտե-ի, ոստիկանության 6-րդ վարչության ներկայացուցիչները, սեպտեմբերի 17-ին առգրավեցին Yerevan.Today-ի համակարգիչներից մեկն ու կոշտ սկավառակները՝ հավելյալ ստուգելու համար: Փաստենք, որ տեղում նրանք արձանագրեցին տխրահռչակ գաղտնալսման նյութը մեր կայքում սեպտեմբերի 11-ից շուտ դրված լինելու անհնարինության փաստը: Այնուամենայնիվ, չնայած սրան, առգրավեցին մեզ համար չափազանց կարևոր, յուրաքանչյուր պահի մեզ անհրաժեշտ տեխնիկան և նյութերը՝ որոնք ցանկության դեպքում կարելի էր ստուգել և վերադարձնել սեղմ ժամկետում, առանց ավելորդ ձգձգելու:

Մեր երկու հրապարակումները՝ «Քննչական մարմինների օպերատիվ աղբյուրների համար» խորագրով (https://yerevan.today/…/hatuk-qnnchakan-marminneri-operativ…), մեր գործընկերներն արտատպեցին և վստահաբար՝ հասել է քննչական մարմինների լսելիքին:

Քննչական կոմիտեն գոնե Yerevan.Today-ի մասով պարտավոր է գործը կարճել և անհապաղ մեզ վերադարձնել առգրաված գույքը: Մանավանդ որ Քննչական կոմիտեն պնդում է, թե մեր աշխատանքը խոչընդոտելու մտադրություն չունի և խմբագրության խուզարկությունը կապ չունի լրատվական գործունեության հետ (ինչին չէինք հավատում թե այն ժամանակ, թե հիմա, սակայն հուսով ենք, որ սխալվում ենք)»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930