ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի հետ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանի բացմանը:
«Եվս մեկ անակնկալ հանդիպում, այս անգամ ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման բացմանը։ Հայ-ավստրիական հարաբերությունները ամուր ձեռքերում են», ֆեյսբուքյան էջում գրում է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։