Սեպտեմբերի 21-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին:
Ընդունելությանը ներկա էին Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն, Ռումինիայի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, տասնյակ երկրների դեսպաններ ու դիվանագետներ, պետական հաստատությունների և ընկերությունների ներկայացուցիչներ, մտավորականներ:
Միջոցառմանը մասնակցում էին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ՌՀՄ փոխնախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, ինչպես նաև ռումինահայ համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչներ։
Բացման հանդիսավոր խոսքով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Նեկուլաեսկուն:
Ընդունելության ընթացքում ներկաներն ունկնդրեցին հայկական երաժշտություն՝ ջութակահար Գաբրիել Վոյկու-Անտոնյանի կատարմամբ: Այնուհետև «Վարդավառ» խումբը ներկաների ուշադրությանը ներկայացրեց հայկական պարեր:
—
ՀՀ ԱԳՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ