Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը վճռեց Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկներին 2 տարով զրկել մանկաբուժությամբ զբաղվելու իրավունքից

Սեպտեմբեր 25,2018 18:00

2018 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր՝ Մ.Մելքոնյանի, վճռեց լրացուցիչ պատիժ նշանակել 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ:

Դատարանը վճռեց ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին զրկել մանկաբուժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից երկու տարի ժամկետով։ Միաժամանակ դատարանը վճռեց ամբաստանյալներին ազատել պատժից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Հիշեցնենք, որ 2015 թ. հունիսի 15-ի դատավճռով Լ․ Վարդանյանը և Զ․ Այվազյանը մեղավոր էին ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ ու նրանց նկատմամբ նշանակվել էր ազատազրկման ձևով պատիժ՝ համապատասխանաբար 2 տարի և 2 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման: Միաժամանակ կիրառելով ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունված համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետը, դատարանն ամբաստանյալներին ազատել էր պատժի կրումից:

ՀՔԱՎ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930