Սեպտեմբերի 24-ին Կիևում անցկացվեց Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) լիագումար նիստը:
CORLEAP լիագումար նիստի ընթացքում համանախագահ ընտրվեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
Եվրոպական միության ռեգիոնների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մարկու Մարկուլան, շնորհավորելով Էմին Երիցյանին, նշեց, որ պարոն Երիցյանն արդեն ունի համանախագահության փորձառություն և կարծում է, որ CORLEAP-ի գործունեությունը առաջիկա մեկ տարվա ընթացքում կլինի արդյունավետ:
CORLEAP լիագումար նիստի օրակարգային հարցերից էին համայնքային համագործակցությունը, տեղական մակարդակում տնտեսական զարգացումը, երիտասարդ քաղաքացիների ներգրավվածությունը, ԵՄ-ի ֆինանսական աջակցությունը անդամ երկրներին և այլ թեմաներ:
Հայաստանի համայնքների միության
Լրատվության և հաղորդակցության բաժին