Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Փարիզում հանդիպում է ունեցել հեռահաղորդակցության ոլորտում ֆրանսիական առաջատար «Օրանժ» (“Orange”) ձեռնարկության նախագահ եւ գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի բիզնես միջավայրին եւ ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր։ Ստեֆան Ռիշարն ասել է, որ «Օրանժ» (“Orange”) ձեռնարկությունը շահագրգիռ է համատեղ նոր գործարար գաղափարների իրականացմամբ: Նա նաեւ հետաքրքրություն է հայտնել մասնակցելու հոկտեմբեր ամսին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող բիզնես ֆորումին:
Նախագահ Սարգսյանը կարեւորել է ֆրանսիական հայտնի ընկերությունների գործուն եւ ակտիվ մասնակցությունը համաժողովի աշխատանքներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նման հանդիպումներն անշուշտ օգտակար են, բայց սա նաեւ մեր դեսպանների գործը պիտի լինի: Այսօր բախտներս բերել է, որ Արմէն Սարգսեանի նման մարդ է մեր նախագահը: Բայց մի քանի տարուց նա պաշտօնը թողնելու է, չէ՞: Յոյսներս պիտի դնենք ոչ միայն անձերի, այլեւ առաւելապէս պետական ինստիտուտների վրայ: