Հարգարժան պարոն Հայկ Մարության
Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը շնորհավորում է Ձեզ քաղաքամայր Երևանի Ավագանու ընտրություններում տպավորիչ հաղթանակ արձանագրելու առիթով և մաղթում նույնքան տպավորիչ հաջողություններ քաղաքապետի պաշտոնում Ձեր հետագա գործունեության ողջ ընթացքում:
Ընտրողների մեծ վստահությունը <<Իմ քայլը>> դաշինքի և անձամբ Ձեր նկատմամբ` բնականաբար ծանր պատասխանատվություն է դնում Ձեր ուսերին մայրաքաղաքի բազում խնդիրները հետևողականորեն կարգավորելու Ձեր առաքելության մեջ: Լիահույս` որ այդ խնդիրները լուծելու գործում Դուք չեք խնայի ջանք ու եռանդ, ՌԱԿ-ը առաջարկում է իր կարողությունների սահմաններում հայաստանյան և սփյուռքյան իր կառույցների անվերապահ աջակցությունը քաղաքային խնդիրների հաղթահարման գործում:
Կրկին շնորհավորելով Ձեզ և նորընտիր Ավագանու բոլոր անդամներին, ՌԱԿ-ը մաղթում է արդյունավետ գործունեություն ի բարօրություն մեր մայրաքաղաքի և բնակչության:
Ի ԴԻՄԱՑ
ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
ԱՏԵՆԱՊԵՏ