Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներկա պահին գազի սակագնի իջեցման մասին խոսել չի կարելի». Արսեն Գասպարյան

Սեպտեմբեր 25,2018 16:03

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի մոսկովյան այցի շրջանակներում հայաստանցի նախկին պաշտոնյաների հարց, որոնց նկատմամբ այժմ քրեական հետապնդում է իրականացվում, չի քննարկվել: Այսօր այդ մասին Արսեն Գասպարյանն ասաց «Սպուտնիկ Արմենիայի» մոսկովյան տաղավարից`պատասխանելով երեւանյան տաղավարից հնչած հարցին: Լրագրողը մասնավորաբար, նկատի ուներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Նա հստակեցրեց`Հայաստանում որեւէ անձի նկատմամբ հետապնդում չի իրականացվում, բոլոր քայլերը ՀՀ քրեական օրենսգրքի շրջանակներում են:

Գազի սակագնի փոփոխության մասին հարցին էլ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը պատասխանեց`հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները բավական մեծ օրակարգով եւ մշտապես քննարկումների առանցքում են եւ էներգետիկ խնդիրները այդ օրակարգի կարեւոր հարցերից են: «Ներկա պահին գազի սակագնի իջեցման մասին խոսել չի կարելի»,- ասաց Արսեն Գասպարյանը:

Հարց հնչեց նաեւ ԼՂՀ հարցի կարգավորման հեռանկարի մասին`նկատի ունենալով, որ կողմերը կայուն են իրենց դիրքորոշումներում եւ փոխզիջումների պատրաստ չեն: Արսեն Գասպարյանն ասաց`կարեւոր է հարցի քննարկումները շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում: Ըստ վարչապետի խորհրդականի, բոլոր քննարկումներում կարեւորագույնը պետք է լինի ԼՂՀ կարգավիճակի հստակեցումը եւ եթե ԼՂՀ -ի կարգավիճակի շուրջ համաձայնություն լինի, այդ դեպքում միայն կարելի է խոսել փոխզիջումներից: Նա հույս ունի, որ բանակցությունները կառուցողական փուլ կմտնեն եւ Արցախն իր տեղը կունենա դրանցում, քանի որ Հայաստանը եւ հայաստանցիները չեն կարող Արցախի եւ արցախցիների անունից որոշումներ կայացնել: Համենայնդեպս, բանակցային նման ձեւաչափը ինքը արդյունավետ է համարում: Հիշեցնում է`այդ մասին քանիցս խոսել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930