Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւի եւ Փաշինյանի պատասխան «հարվածներից» հետո չգիտեմ՝ ո՞ւր ենք հասնելու». քաղաքագետ

Սեպտեմբեր 25,2018 15:46

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը Դոնալդ Թրամփի՝ ՀՀ անկախության տոնի առթիվ հղված շնորհավորական ուղերձը սովորական-պաշտոնական շնորհավորանք է համարում եւ կարծում, որ պետք չէ կենտրոնանալ հետեւյալ նախադասության վրա. «առաջիկա ամիսներին ԼՂ խնդրի կարգավորման համար նոր հնարավորություններ են բացվում»:

«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց. «Լավ կլիներ՝ Թրամփն ինքն ասեր, թե որն է այդ լուծումը: Գուցե Ալիեւին համոզել է դիտորդների քանակը 1500-ով ավելացնե՞լ…եթե նման բաներ է որոշել, թող ասի: Համենայն դեպս, այսօրվա դրությամբ ոչ-ոք ոչինչ չի պատրաստվում անել»:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ վարչապետի վերջին «հեռակա փոխհրաձգությանը»՝ Թեւան Պողոսյանն ասաց. «Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր միակ տղային ուղարկում է առաջնագիծ, բնականաբար, նա է խաղաղասերը, չէ՞ որ պատրաստ է ամենաթանկագին բանը դնել՝ հանուն խաղաղության պահպանման»:

Հիշեցնենք, որ Փաշինյանի որդու՝ Արցախ ծառայության մեկնելուց հետո Ալիեւն էլ իր որդուն զորակոչելու մասին հայտարարեց, միայն թե կրտսեր Հեյդար Ալիեւը ոչ թե առաջնագծում է, այլ Բաքվի զորամասերից մեկում: Այսպես, ըստ Թեւան Պողոսյանի, Ալիեւը կարծես ասում է՝ «ինչքան ուզում եք՝ կրակեք, միեւնույնն է՝ իմ տղան առաջնագծում չէ»:

Թեւան Պողոսյանը վերհիշելով Ալիեւին ուղղված Փաշինյանի վերջին պատասխանը, հավելեց. «Ալիեւի եւ Փաշինյանի պատասխան «հարվածներից» հետո չգիտեմ՝ ո՞ւր ենք հասնելու: Համենայն դեպս, ապրիլյան ռազմական գործողություններից հետո հնարավոր չէ հիշատակել մի հանդիպում, որը միտված է եղել հակամարտության կարգավորմանը: Եթե ապագայում լինի Փաշինյան-Ալիեւ հանդիպում, ապա այն համարվելու է առաջին ճանաչողական հանդիպումը: Իսկ «Մադրիդյան սկզբունքները» մեռյալ փաստաթուղթ է»:

https://www.youtube.com/watch?v=NXBQ1z2GrAs 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930