Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) հայտարարությունը Երևանի ավագանու ընտրությունների կապակցությամբ:
Սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ազատ և արդար ընտրությունների անցկացումը առաջին հերթին պայմանավորված է իշխանությունների քաղաքական կամքով:
Ընտրություններն անցան ժողովրդավարական չափանիշներին համապատասխան և արտահայտում են ընտրություններին մասնակցած քաղաքացիների կամքը:
ՀԺԿ-ն շնորհավորում է Երևանի նորընտիր իշխանություններին և լիահույս է, որ նրանք ամեն ինչ կանեն երևանցիների վստահությունն արդարացնելու համար:
Այս ընտրությունները նաև ցույց տվեցին, որ առկա է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հստակ հասարակական պահանջ: Լեգիտիմ խորհրդարանի ձևավորումը օրվա հրամայականն է: