Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը վստահ է, որ Երեւանի ավագանու ընտրությունում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը ոչ թե ջախջախիչ հաղթանակ էր կամ պատվով հաղթահարած քննություն՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ, այլ՝ «մեկ մարդու հաղթանակ»: Հենց թեկուզ այն պատճառով, որ ոչ ոք չի կարող թվարկել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով Երեւանի ավագանու անդամ դարձած հինգ մարդու անուն, ի տարբերություն ընտրությանը մասնակցած այլ ուժերի՝ ԲՀԿ, «Լույս» դաշինք եւ այլն: Այս մասին Բադալյանը հայտարարեց այսօր լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով, ՀՀ ԱԺ հնարավոր արտահերթ ընտրությունում այլ պատկեր ենք ունենալու, քանի որ երկրի տարբեր քաղաքների եւ գյուղերի ընտրողները չեն կարող քվեարկել հեղափոխության կենտրոն դարձած Երևանի ընտրողների պես, իսկ ժամանակը Նիկոլ Փաշինյանի օգտին չի գործում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ