Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկն ասում է՝ աշխատանքային, հարկային և սոցիալական քաղաքականությունը պետք է արդիականացվի՝ Հայաստանում անհավասարության աճը հաղթահարելու համար

Սեպտեմբեր 25,2018 15:16

ՎԱՇԻՆԳՏՈՆ, սեպտեմբերի 25, 2018 թ.: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների աշխատանքի, հարկման և սոցիալական ապահովության քաղաքականությունը պետք է տեղափոխել 21-րդ դար՝ խմբերի միջև անհավասարության աճը հաղթահարելու և անորոշության ավելացմանը դիմակայելու հարցում աշխատողներին օգնելու համար, ասվում է Համաշխարհային բանկի նոր ուսումնասիրության մեջ:

«Դեպի հասարակական նոր պայմանագիր» (Toward a New Social Contract) զեկույցում կոչ է արվում հիմնովին վերաիմաստավորել քաղաքականությունները` տնտեսական նոր հնարավորություններից օգտվողների և ավելի ու ավելի ճկուն տնտեսության մեջ անտեսվածների միջև մեծացող խզումը փոքրացնելու համար:

«Չնայած Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների ունեցած՝ սոցիալական ապահովության հաստատությունների և ծրագրերի հսկայական փորձին՝ դրանք նախատեսված էին այլ տնտեսական միջավայրի համար և քաղաքացիների համար այլևս չեն ապահովում նույն օգուտները, ինչպես նախկինում»,- ասում է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Սիրիլ Մյուլերը«Երկարաժամկետ վարձու աշխատանքը, հատկապես երիտասարդների դեպքում, այլևս հատկանշական չէ, և մեզ անհրաժեշտ է ապահովել աճի օգուտների և հնարավորությունների ավելի հավասար բաշխում»:

 Հայաստանում մասնագիտությունների փոփոխությունները տարբերվում են Արևմտյան Եվրոպայում դիտված փոփոխություններից: Ոչ առօրեական, բարձր մտավոր հմտություններ պահանջող մասնագիտությունների կշիռը վարձու աշխատանքի ցուցանիշի նկատմամբ դիրքերը զիջում է՝ 1999 թ. 53 տոկոսից նվազելով մինչև 2015 թ. 48 տոկոսը: Միևնույն ժամանակ, աճել է ավտոմատացմանն առավել միտված՝ առօրեական խնդիրներ լուծող մասնագիտությունների կշիռը վարձու աշխատանքի մեջ՝ 21 տոկոսից կազմելով մոտ 30 տոկոս:

Չնայած նվազելուն՝ Հայաստանում դեռևս շատ բարձր է ոչ ստանդարտ զբաղվածության՝ ժամանակավոր կամ կես դրույքով աշխատանքի ցուցանիշը, և այն բարձր է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջին ցուցանիշից: Հարավային Կովկասն այն տարածաշրջանների թվին է պատկանում, որտեղ ամենամեծ նախապատվությունը տրվում է երաշխավորված աշխատանքին. 2015թ. «Կյանքն անցումային փուլում» հետազոտությամբ հարցված անձանց գրեթե 80 տոկոսը նշել էր, որ նախընտրում է միջին աշխատավարձով, առաջխաղացման փոքր հավանականությամբ, սակայն երկարաժամկետ հեռանկարում ավելի երաշխավորված աշխատանքն ավելի բարձր աշխատավարձով, առաջխաղացման ավելի մեծ հավանականությամբ և զգալիորեն ավելի քիչ երաշխավորված աշխատանքից:

Մարզերի միջև անհավասարությունը Հայաստանում համեմատաբար բարձր է: Երկիրը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տարածքների առավել անհավասարությամբ առաջին մեկ երրորդ երկրների թվում է: Տնային տնտեսությունների մեկ շնչի հաշվով սպառման միջին ճեղքն ամենահարուստ և ամենաաղքատ մարզերի միջև կազմում է 1,322 ԱՄՆ դոլար (2011 թ. գնողունակության պարիտետով):

Չնայած Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը համաշխարհային համադրումների ժամանակ առավել հավասար տարածաշրջաններից մեկն է, քաղաքացիներից շատերը դեռևս վերընթաց տեղաշարժ չեն ունենում, զգում են, որ խրված են անհավասարության թակարդում և ավելի խոցելի են, քան նախորդ սերունդները: Ավելին, ֆինանսական և աշխատանքի երաշխիքի նվազումը նշանակում է, որ աղքատության մեջ հայտնվելու առումով միջին խավի ավելի մեծ մասն խոցելի է՝ ինչն ամբողջությամբ հանգեցրել է ընկերությունների նկատմամբ վստահության նվազման, ավելի մեծ բևեռացման և հասարակության ներսում պոպուլիզիմի ավելացման:

Նշված մարտահրավերները հաղթահարելու համար զեկույցով առաջարկվում են քաղաքականության երեք սկզբունքներ՝ անցում բոլոր աշխատողների համար հավասար պաշտպանության՝ անկախ նրանց աշխատանքի տեսակից, սոցիալական աջակցության, սոցիալական ապահովագրության և հիմնական որակյալ ծառայությունների ապահովման հարցում համընդհանուր մոտեցման ձգտում և համընդհանուր հարկման բազայի պրոգրեսիվության պաշտպանում, որն աշխատանքից ստացված եկամտի հարկումը փոխլրացնում է կապիտալի հարկմամբ:

«Երբ մարդկանց հարցնում ենք իրենց բարեկեցության մասին, մտահոգություններ ենք լսում մեծացող անհավասարության և անապահովության մասին: Սույն զեկույցում հետազոտվում են նշված մտահոգությունների պատճառները՝ վերլուծելով վերջին տասնամյակներում եկամտի բաշխվածության փոփոխությունները»,- ասում է Համաշխարհային բանկում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով առաջատար տնտեսագետ և զեկույցի համահեղինակ՝ Մաուրիսիո Բուսոլոն«Մենք կարծում ենք, որ լուծումը գլոբալիզացիան կամ տեխնոլոգիաները կանգնեցնելու մեջ չէ: Դրա փոխարեն անհրաժեշտ կլինի նոր հասարակական պայմանագիր՝ ռիսկերի ու հնարավորությունների ավելի արդար բաժանմամբ՝ վերջին տասնամյակներում տարածաշրջանում գրանցված տնտեսական տպավորիչ ձեռքբերումները պահպանելու և ընդլայնելու համար»:

Հաշվետվության մեջ առանձնացվում են խմբերի միջև լարվածության չորս տեսակներ, որոնք քայքայում են հասարակական համախմբվածությունը. երիտասարդ և տարեց սերունդների միջև անհամաչափությունները, տարբեր մասնագիտություններում ներգրավված աշխատողների միջև անհավասարությունը, աշխարհագրական դիրքից ելնելով հնարավորությունների անհավասար մատչելիությունը և սեռով, էթնիկ, կրթական և այլ գործոններով, այլ ոչ թե անհատական ջանքերով և ունակություններով պայմանավորված անհավասարությունները:

Ընդունելով, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները շատ առումներով են տարբերվում, սույն զեկույցում շեշտադրվում են այն քաղաքականությունները, որոնք ուղղված են լարվածությունների կրճատմանը՝ բոլոր աշխատողներին պաշտպանելուն, սոցիալական ծառայությունները բարելավելուն և հարկային համակարգերն ավելի արդարացի դարձնելուն:

Համաշխարհային բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930