Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ հանձնաժողովի պաշտոնյա. Հայաստանում Եվրամիությունից ներդրումներ անելու համար պետք է որոշակիություն եւ կայունություն

Սեպտեմբեր 25,2018 14:54

ՀՀ-ԵՄ առեւտրաշրջանառության ծավալները հատել են 1 միլիարդ եվրոյի սահմանը: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Եվրոպական հանձնաժողովի Առեւտրի գլխավոր տնօրինության բաժնի պետ Պետրոս Սուրմելիսը՝ այսօր Երեւանում տեղի ունեցած ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի առեւտրի հարցերով առաջին նիստի մեկնարկից առաջ:

Պարոն Սուրմելիսի խոսքով, վիճակագրության համաձայն, Եվրամիություն ներկրվող ապրանքների եւ այնտեղից Հայաստան արտահանվող ապրանքների ծավալները անցած տարվա դրությամբ աճել են: Սակայն, ըստ ԵՄ պաշտոնյայի, դեռեւս կա բաց ՝ՀՀ-ԵՄ որոշ ապրանքների արտահանման եւ ներկրման մասով. «Բայց այդ բացն աստիճանաբար փոքրանում է: Այդ բացը առաջացել է մասնավորապես գյուղատնտեսական արտադրանքի ոչ բավարար ծավալներով դեպի ԵՄ արտահանման պատճառով»:

Նրա խոսքով, Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրն ինքնին հաստատում է ՀՀ-ի հետ այն առեւտրային դրույթները, որ կային մինչեւ համաձայնագիրը կնքելը: Ըստ Պետրոս Սուրմելիսի՝ խոսքը GSP+ համակարգի մասին է. «Դրանից բացի, ստեղծած է մեկ այլ ճյուղ, որը ծառայություններինը է, որի շրջանակներում նորից հնարավորություններ են ստեղծված հայկական կազմակերպությունների համար, նաեւ՝ պետական գնումների ոլորտում: Բացի այդ, նախատեսված են բարեփոխումներ, որոնք վերաբերում են ՀՀ-ում կարգավորման դաշտի փոփոխությանը:

Նոր կանոնակարգեր են մշակվելու, որոնք ապահովելու են հավասար մրցակցություն եւ որեւէ ընկերություն չի կարող ունենալ մենաշնորհ»: Նրա խոսքով, շեշտը դրվելու է նորարար, ստեղծարար կազմակերպությունների վրա. «Մեր հիմնական նպատակն է ՀՀ-ում իրականացնել բարեփոխումներ եւ դրանց միջոցով ստեղծել բարենպաստ միջավայր ներդրումների եւ բիզնես միջավայրի զարգացման համար»:

Պարոն Սուրմելիսը նաեւ նշել է, որ Հայաստանում Եվրամիությունից ներդրումներ անելու համար պետք է որոշակիություն եւ կայունություն. «Ներդրողին առաջին հերթին դա է պետք»:

Նիստում, որին մասնակցում է նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, կքննարկվեն նաեւ առեւտրի համաշխարհային կազմակերպությանը GSP+ արտոնյալ ռեժիմի դիտանցմանը վերաբերող հարցեր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930