Երևանի նորընտիր քաղաքապետ պարոն Հայկ Մարությանին
Հարգելի պարոն Մարության:
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը շնորհավորում է Ձեզ Երևանի քաղաքապետի պաշտոնում ավելի քան համոզիչ հաղթանակի առիթով:
Այն մեծ և աննախադեպ վստահությունը, որը ցուցաբերվել է անձամբ Ձեր և քաղաքական թիմի նկատմամբ, արտահայտում է արդարության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի և մեր մայրաքաղաքի իրական բարեկարգման երևանցիների սպասելիքները:
Պատրաստ ենք համագործակցելու և ներկայացնելու մայրաքաղաքի՝ որպես ամբողջական, առանձնահատուկ միավորի համապարփակ զարգացումն ապահովող մեր կուսակցության առաջարկները:
Մաղթում ենք Ձեզ և նորընտիր ավագանու անդամներին արգասաբեր աշխատանք:
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության
նախագահ Արամ Սարգսյան