«Ուրախ եմ, որ առնվազն սովորեցինք քվեարկելու երեւույթը: Ընդունված է համարել, որ եթե երեք ընտրություններում կասկածներ չեն լինում, ուրեմն այդ երկիրը ժողովրդավարացման ճանապարհին է»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներին՝ ասաց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը: Նրա խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքը պետք է հաշվի առնի իր քվեների ցուցանիշը՝ 81,5%, դասեր քաղի այդ փաստից եւ սխալներ թույլ չտա:
«Նա պետք է ապացուցի, որ նոր ՀՀ-ում սերն ու հանդուրժողականությունը կարեւոր արժեքներ են, իսկ ընտրություններին մասնակցած մյուս ուժերի լավ գաղափարները հաշվի առնի՝ ապացուցելով, որ Երեւանը բոլորինն է: Բնական է, որ այդ թիվը մեծ վտանգ ունի: 91թ-ը հիշենք եւ տեսնենք, թե դրանից հետո Հայաստանն ինչպես է զարգացել: Հարց է առաջանում՝ դասեր քաղե՞լ ենք, թե ոչ: Մաղթում եմ՝ խելոք լինենք»,-համոզմունք հայտնեց Թեւան Պողոսյանը:
Նա հույս հայտնեց, որ հաղթող թիմը մյուս քաղաքական ուժերի հետ աշխատելու ներառականության բանաձեւը կգտնի. «Այդ կեպ միայն կապացուցվի, որ նախկին սխալների հետեւից գնալու փոխարեն կառավարման նոր մոտեցումներ են առաջ քաշվում: Կարծում եմ՝ Հայկը կկարողանա ճիշտ ուղիներ գտնել, իսկ հանրության պարտականությունն է՝ անգամ փոքր խնդիրների մասին նրան տեղյակ պահելը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ