Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախարար Արթուր Խաչատրյանը կարեւորելով գինեգործության ավանդույթների վերականգնումը, նշել է, որ անմշակ հողերի կրճատումը նախարարության առաջնահերթություններից է

Սեպտեմբեր 25,2018 12:46

Սեպտեմբերի 24-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը աշխատանքային այց է կատարել Էջմիածին քաղաքում հիմնված «Ագրոմենեջմենտ» ՍՊԸ, որը հիմնադրել է Մաչանյանների ընտանիքը՝ վերածնելով ընտանեկան գինեգործության ավանդույթները։

Արմատներով Վանի նահանգի Թիմարի գավառի Ալյուր գյուղից Մաչանյանները գինեգործությամբ զբաղվել են դեռեւս այնտեղ` ունենալով խաղողի մեծ այգիներ։ 2016թ. հիմնելով սեփական արտադրությունը, ի հիշատակ պապերի, իրենց պատմության եւ արմատների` նրանք խաղողի «Հաղթանակ», «Կարմրահյութ» հայկական տեսակներից ստեղծել են վայրի խմորմամբ, այսինքն` առանց կոմերցիոն խմորիչների «Ալլուրիա» գինին։ Այն հնչեցվում է Արցախի կաղնիներից պատրաստված տակառներում, սուլֆիտներ չեն ավելացվում։

Նախարար Արթուր Խաչատրյանը գինու արտադրամասում հետեւեց խաղողի մթերման աշխատանքներին։ «Ագրոմենեջմենտ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Մաչանյանը տեղեկացրեց, որ այս պահին մթերվել է 13 տոննա խաղող, ակնկալում են մթերել 20 տոննա։ Նա տեղեկացրեց, որ «Ալլուրիա» գինին ստեղծելու համար մթերվում է միայն Էջմիածնի տարածաշրջանի խաղողը։ Այս տարի մթերման գինը եղել է 240-250 ՀՀ դրամ։ Տարին հատկանշական է նաեւ նրանով, որ այս տարի առաջին անգամ «Ալլուրիան» արտահանվել է, առայժմ` միայն ՌԴ։ Այս տարի ընկերությունը հիմնել է նաեւ սեփական խաղողի այգիներ՝ կաթիլային ոռոգման համակարգով, սակայն հարակից անմշակ հողատարածքների առկայությունը խոչընդոտում է առավել արդյունավետ օգտագործմանը։

-Երբ ստեղծում ես գինի, ոչ միայն այն արտադրում ես, այլեւ յուրաքանչյուր փուլում վերսկսում ես պատմությունը։ Երբ վերապրում ես անցյալի ամենավառ պահերը՝ դարձնելով իրականություն, հիշողությունների այդ հատվածները ոգեւորում են եւ ուժ տալիս։ Ահա այդպես են մեզ մոտ ստեղծվում գինիները: Արդեն իսկ գինու անունը մեզ տեղափոխում է ոչ այնքան հեռավոր անցյալ՝ Վանի ծաղկող գյուղերից մեկը, ուր ապրում էին մեր նախնիները՝ դարերով զբաղվելով գինեգործությամբ։ Արարատյան դաշտի կլիման, ավազային եւ կավային հողն ապահովում են խաղողի ընտիր բերք, որը, միախառնվելով մեր պապերից եկող `գինեգործության ավանդույթներին, ապահովում են բարձրորակ գինի։ Ալյուրից խաղողի վազ ենք բերել եւ տնկել մեր այգում: Նպատակ ունենք ստեղծել նաեւ հայկական խաղողի բոլոր տեսակներով այգի,- ներկայացրել է Արամ Մաչանյանը։

Նախարար Արթուր Խաչատրյանը կարեւորելով գինեգործության ավանդույթների վերականգնումը, նշել է, որ անմշակ հողերի կրճատումը նախարարության առաջնահերթություններից է, իսկ հաջորդ տարվանից մեկնարկվող ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի կողմից խաղողի տնկարկների կադաստրի ստեղծումը հնարավորություն կտա գույքագրել հանրապետության խաղողի տնկարկներն ու առկա սորտերը, ինչպես նաեւ վերահսկելի դարձնել հանրապետությունում արտադրվող գինեգործական արտադրանքի որակը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930