Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը ՀՔԾ է հրավիրվել, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու համար: Այս մասին Aravot.am-ին ասաց ՀՔԾ պետի մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը: Նա ասաց, որ այլ մանրամասներ այս պահին չեն կարող հայտնել: Նա նույնիսկ չասաց, թե որ գործի շրջանակներում է Երանոսյանը հարցաքննվել:
Մեր տեղեկություններով, Լեւոն Երանոսյանը մի քանի անգամ արդեն հարցաքննվել է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ