Այն, որ 848 հազար ընտրելու իրավունք ունեցողներից ընտրություններին մասնակցեց 370 հազար ընտրող կամ մոտ 43 տոկոսը. սա որոշակի եզրահանգման տեղիք տվող հատկանշական ցուցանիշն է:
Նախ՝ 487 հազար մարդ (կամ ընտրողների 57 տոկոսը) չմասնակցեց ընտրություններին, ինչը նշանակում է, որ այդ մարդիկ.
1.Չեն ցանկացել քաղաքապետ տեսնել Նիկոլ Փաշինյանի առաջադրած թեկնածուին։
2.Բացարձակապես միեւնույն է, թե ո՞վ կլինի քաղաքապետ։
3.Օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողացել կատարել իրենց քաղաքացիական պարտքը:
Ակնհայտ է, որ գերակշռել է առաջին գործոնը, ինչը հստակ չի եղել Երեւանի ավագանու նախորդ ընտրություններին: Այն ժամանակ ընտրություններում արձանագրված համանման ցածր մասնակցությունը պայմանավորված էր նրանով, որ դրան մասնակցում էին ընդամենը երեք քաղաքական ուժ, եւ որ նրանցից մեկի՝ ՀՀԿ-ի թեկնածուի եւ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հաղթանակը կասկած չէր հարուցում: Հետեւաբար անգամ նրա կողմնակիցների զգալի մասը չէր մասնակցել ընտրություններին, վստահ լինելով, որ առանց իրենց մասնակցության էլ Տարոն Մարգարյանը կստանա ձայների մեծամասնություն: Այլ է պատկերն այժմ:
Այս ընտրություններին մասնակցել է 12 քաղաքական ուժ, ինչը ենթադրաբար ավելի բարձր մասնակցություն պետք է բերեր: Սակայն առավել կարեւորն այն է, որ դա տեղի չի ունեցել, հակառակ 12 օր շարունակ քարոզարշավի ընթացքում «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուից ավելի ակտիվ նախընտրական քարոզարշավ տանող Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ կոչերի՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին:
Այսինքն՝ ակնհայտ է, որ մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանի առաջարկած թեկնածուին չի կամեցել տեսել քաղաքապետ:
ՍԱՀԱԿ ԱՐԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում