ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանից հրապարակային ներողություն խնդրել իրեն զրպարտելու համար ու արդեն համապատասխան հայցադիմումը է ներկայացրել դատարան: Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն ասաց, որ շատ մանրամասներ որոշել են առայժմ չներկայացնել հայցի վերաբերյալ:
«Խոսքը վերաբերում է պարոն Փաշինյանի այն արտահայտությանը, որ նա ասել է՝ ինչ է նշանակում անձեռնմխելիություն, ինչ է՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ անձեռնմխե՞լի եմ: Մենք համարում ենք, որ վարչապետը թույլ է տվել անմեղության կանխավարկածի շատ կոպիտ խախտում ու շատ լուրջ զրպարտություն»,- ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
Քոչարյանի պահանջը միայն ներողություն խնդրելն է, երկրորդ նախագահը ֆինանսական փոխհատուցում չի պահանջում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ