Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ մարդիկ չեն վստահում 12 կուսակցություններից 10-ին, դա խոսում է այն մասին, որ վստահություն չկա առհասարակ կուսակցական համակարգի նկատմամբ. «Հրապարակ»

Սեպտեմբեր 25,2018 12:07

Շատ կարեւոր էր, որ անցողիկ շեմը հաղթահարեին որքան հնարավոր է շատ կուսակցություններ։ Եվ անցնողներից որեւէ մեկը շատ մեծ կտրվածքով առաջ չանցներ։ Սա էլ է դեմոկրատիայի եւ քաղաքական համակարգի կայացածության մասին վկայող ցուցանիշ։ Երբ մարդիկ չեն վստահում 12 կուսակցություններից 10-ին, դա խոսում է այն մասին, որ վստահություն չկա առհասարակ կուսակցական համակարգի նկատմամբ։ Եվ նման երկրում խորհրդարանական կառավարում կիրառելը հանցագործությանը հավասարազոր սխալ է։ Եթե մի կուսակցություն կամ մեկ թեկնածու 80 տոկոս ձայն է տանում, դա էլ խոսում է ոչ թե այդ կուսակցության կայացածության կամ բարձր ռեյտինգի մասին, այլ այն մասին, որ մարդիկ առաջնորդվում են ապաքաղաքական գործոններով։ Ասենք՝ մեկ անձի խոսքը, հորդորը, մեկի կերպարը, ուժի եւ հզորության մասին պատկերացումները մեզանում խիստ չափազանցված են։ Մեր հասարակությունը մեսիաների սպասող ու հավատացող հասարակություն է։

Մի փուլում այդ փրկիչը Կարեն Դեմիրճյանի կերպարով է գալիս, մյուսում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, երրորդում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանի ժամանակն է։ Դա էլ իր հերթին խոսում է հասարակության կողմնորոշումների խեղաթյուրվածության, ընտրովի մարմինների մասին թյուր պատկերացումների եւ այն մասին, որ ոչ թե քաղաքապետ ու ավագանի ենք ընտրում, այլ «այո» ենք ասում հեղափոխությանը, «ոչ»՝ հակահեղափոխությանը։ Եթե մի կուսակցություն շուրջ 20 տարի գործունեություն է ծավալել երկրում եւ այսօր ընդամենը 2 հազար 700 ձայն ստացել, կնշանակի, որ այն ոչինչ չի արել այս տարիներին եւ անգամ չունի օրենքով պահանջվող 2 հազար անդամ, քանզի կուսակցականների եւ նրանց ընտանիքների անդամների ձայներն արդեն ավելի շատ քվե կապահովեին։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930