Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրում է առաջնագծում իրավիճակը սրելու մեջ և սպառնում համարժեք պատասխան տալ դրան:
Ասվածի ապացույցը, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, Արցախի տարածքում անցկացվող ուսումնական թռիչքներն են:
«Հայաստանի ցանկացած օդային միջոց, որը կփորձի մոտենալ Ադրբեջանի զինված ստորաբաժանումների առաջնային դիրքերին, անմիջապես կչեզոքացվի: Հնարավոր բոլոր կորուստների համար ամբողջ պատասխանատվությունը կկրի Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ