Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական Սահակ Մինասյանի դեմ դուրս եկած Հովհաննես Խորիկյանին վերականգնեցին իր պաշտոնում

Սեպտեմբեր 25,2018 11:19

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանի որոշմամբ Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանը վերականգնվեց իր պաշտոնում: Հիշեցնենք, որ Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին բուհից հեռացրել էր Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը: Բուհի այս երկու աշխատակիցները պարբերաբար բարձրաձայնում էին նախկին ռեկտորի ապօրինությունների մասին՝ նշելով, որ վերջինս կործանման է տանում համալսարանը:

Այսօր «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է վճիռը, համաձայն որի Հովհաննես Խորիկյանի հայցը բավարարվում է ամբողջությամբ:

«Հայցը բավարարել ամբողջությամբ:

  1. «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի 15.03.2018թ.-ի թիվ 51 հրամանը ճանաչել անվավեր:
  2. Հովհաննես Գեորգու Խորիկյանին վերականգնել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «պատմության և փիլիսոփայության» ամբիոնում` ամբիոնի վարիչ, դոցենտ պաշտոնում:
  3. «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից հօգուտ Հովհաննես Գեորգու Խորիկյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի ամբողջ գումարը՝ ամսական միջինը 310.513 (երեք հարյուր տաս հազար հինգ հարյուր տասներեք) ՀՀ դրամի հաշվարկով:
  4. «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4000 (չորս հազար) ՀՀ դրամ՝ որպես ոչ գույքային պահանջի մասով վճարման ենթակա պետական տուրքի գումար:
  5. «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից ՀՀ պետական բյուջե բռնագանձել պետական տուրք՝ հաշվարկվելիք և բռնագանձման ենթակա հարկադիր պարապուրդի գումարի 2 /երկու/ տոկոսի չափով:
  6. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
  7. Դատարանի 16.04.2018թ.-ի և 02.08.2018թ. որոշումներով ձեռնարկված հայցի ապահովման միջոցները պահպանել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, այնուհետև՝ վերացնել:
  8. Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կարող է կատարվել ԴԱՀԿ ծառայության միջոցով` պարտապանի միջոցների հաշվին:
  9. Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930