Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ-ն ինչպես կլուծարվի, հանգի՞ստ, առանց ցնցումների՞, առանց նյարդերի լարվածությա՞ն, թե՞ այնուամենայնիվ անիմաստ դիմադրություն ցույց տալով. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 25,2018 10:59

«Երեւան վերադառնալուց հետո ես կհրավիրեմ խորհրդակցություններ, որպեսզի տեսնենք, թե ինչպես եւ ինչ ժամկետներում ենք հասնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ այո, քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ պետք է շատ արագ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետեւ այսպես ասած քաղաքական անորոշությունները, ըստ էության, արգելակում են մեր տնտեսությունում նոր ներդրումների ներգրավումը։ Եվ ընդհանրապես կարծում եմ, որ այս ընտրությունները նաեւ ցույց տվեցին, որ այն խորհրդարանը, որ այսօր գործում է, չունի գործելու մանդատ, որովհետև խորհրդարանական ուժերը միասին վերցրած շատ քիչ ձայն հավաքեցին, համենայն դեպս ոչ այնքան ձայն, որը կարելի է բավարար համարել խորհրդարանում գործունեությունը այսպիսի կազմով շարունակելու համար։ Մեզ հարկավոր է ժողովրդին հնարավորություն տալ, որ նա նոր ընտրությամբ լիազորի իր ցանկացած ուժերին, որ նրանք ձեւավորեն ԱԺ մեծամասնություն, ընտրեն վարչապետ եւ ի վերջո քաղաքական պրոցեսները լիարժեք կենտրոնանան սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման շուրջ»,- ասել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում։

Բայց որքան էլ տարօրինակ հնչի, ԱԺ նախկին մեծամասնությունը կարծես ակնարկում է, որ չի ենթարկվելու բնության այդ օրենքին եւ կանխելու է ԱԺ լուծարման գործընթացը։ Իհարկե, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե պատրաստ է բանակցությունների, սակայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդարձակ հարցազրույց է տվել ու ըստ էության հաթաթա է տալիս ԱԺ-ն լուծարելու անհրաժեշտության մասին պնդում անողներին։ «Այն, ինչ ասում են Փաշինյանի կողմնակիցները, որ գնում են խորհրդարանական ընտրությունների, մի հատ թող ձեւն ասեն, թե ինչպես են դա անելու: Մի պատգամավոր էլ ես եմ, առանց իմ կամքը հարցնելու ո՞ր մեկդ կարող եք գնալ արտահերթ ընտրության…»,- ասել է Շարմազանովը։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ է խոսել այդ մասին, բայց ավելի «նուրբ» ձեւակերպումներով՝ «Մենք պատրաստ կլինենք լսել վարչապետի հիմնավորումները, եւ նա պետք է պատրաստ լինի լսել նաեւ ոչ միայն մեր հակադարձումները, այլեւ մեր կողմից առաջադրվող քաղաքական հարցադրումները…»։ Այլ կերպ ասած, ակնհայտ է, որ ՀՀԿ-ն այս պահին պատրաստվում է դիմադրել։ Այն ՀՀԿ-ն, որը կանխատեսելով իր ստանալիք ձայները, նույնիսկ փորձ չարեց մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին։

Դեռ գործող ԱԺ-ն այսպես թե այնպես լուծարվելու է։ Դրա համար կան մի քանի իրավական տարբերակներ։ Ամբողջ խնդիրն այն է՝ ԱԺ-ն ինչպես կլուծարվի, հանգի՞ստ, առանց ցնցումների՞, առանց նյարդերի լարվածությա՞ն, թե՞ այնուամենայնիվ անիմաստ դիմադրություն ցույց տալով:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930