ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Ժողովրդավարական ուղի կուսակցության քաղխորհուրդը 23.09.2018թ-ի կայացած Երևան քաղաքի ավագանու ընտրությունների կապակցությամբ`
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է.
երևանցիներին` դրսևորած ազատ կամաարտահայտության կապակցությամբ,
ՀՀ Վարչապետին` ընտրություններում, իր ղեկավարած քաղաքական ուժի հաստատուն հաղթանակի կապակցությամբ:
Ինչպես նաև`
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ
ԺՈւԿ ընտրողներին` ցուցաբերած վստահության համար,
իշխանություններին`ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամքի դրսևորման համար,
ԶԼՄ-ին նախընտրական գործընթացն անաչառ, անկողմնակալ ու ամբողջական լուսաբանելու համար:
Համոզված ենք, որ նշված ընտրական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում սկիզբ դրեց իրական ժողովրդավարության կերտմանը, և արձանագրեց ամբողջ հայության հաղթանակը:
Բարի երթ մեզ բոլորիս:
Ժողովրդավարական ուղի կուսակցության քաղխորհուրդ